Դեկտեմբեր, 2022
December 2022
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Նարեկ Սաֆարյան. Պետք չի մարել տեխնոլոգիական արագ աճող ոլորտը Հայաստանում
News 08/11/2022 12:12

Renderforest ընկերության հիմնադիր և ղեկավար Նարեկ Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դոլարի փոխարժեքի անկման պատճառով ՀՀ Տեխնոլոգիական ոլորտում ստեղծված իրավիճակին։

«Արդեն շատ փոքր ՏՏ ընկերություններ փակվել են կամ լուրջ կրճատումների ենթարկվել պայմանավորված դրամի հանդեպ դոլարի արժեզրկումով (որը արժևորվում է ողջ աշխարհում այլ արժույթների նկատմամբ)։

Այս ամենից ամենաշատը տուժում են փոքր սթարթափները։ Նրանք երկրի երկարաժամկետ զարգացման հույսն են ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ՀՀ կառավարությունը պիտի ձեռնարկի ամեն քայլ նրանց այս իրավիճակից դուրս բերելու համար։ Նրանցից շատերը վաղվա խոշոր հարկատուներն են, եթե կարողանան դուրս գալ այս իրավիճակից։

Հարկ կլինի նշել, որ մենք 7 տարի առաջ նույն փոքր ընկերություններից մեկն էինք՝ բաղկացած 3 հոգանոց անձնակազմից։ Այժմ մենք 120-ի մոտակայքում ենք ու խոշոր հարկատու ենք։

Եթե նույն իրավիճակում հայտնվեինք 7 տարի առաջ, մի գուցե այժմ գոյություն չէինք ունենա ու չէինք լինի երկրի 300-րդ հարկատուն։ Երկարաժամկետ կտրվածքով մեր երկիրը կարող է կորցնել ապագա խոշոր հարկատուներ եթե այս իրավիճակից չփրկի ծանր վիճակում հայտնված շատ սթարթափների:

Բայց դա չի նշանակում, որ մեզ մոտ ամեն բան իդեալական է: Դրամի արժևորումից հետո մեր սթաֆը չի աճել, նույնիսկ մի փոքր փոքրացել է: Նույն վիճակում են մեր շատ գործնկեր կազմակերպություններ ու պետք չի զարմանալ եթե հաջորդ տարի բոլորիս անձնակազմը և դրամով եկամուտները նվազեն:

Իզուր չէ որ այս տարի տեխնոլոգիական աշունը ակտիվ չէր։ Չկար ոչ ReInvent by Renderforest -ը, ոչ JS Conf Armenia-ը, ինչպես նաև շատ այլ ՏՏ իվենթներ։

Պետք չի մարել տեխնոլոգիական արագ աճող ոլորտը Հայաստանում, քանի դեռ շատ ուշ չէ», – գրել է Սաֆարյանը: