Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ այս տարի ևս իրականացնում են Empowering Science դասընթացների շարքը` նախատեսված մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների ու գիտնականների համար։
Նախորդ 3 տարիներին ծրագրի շրջանակում ավելի քան 350 մասնակցի ընձեռվեց անձնական և մասնագիտական աճ ձեռք բերելու հնարավորություն:
Empowering Science դասընթացների շարքի նպատակն է զարգացնել Հայաստանի գիտական ներուժը` ավելացնելով տարբեր ոլորտներում առաջադեմ հմտություններ ունեցող ներկա և ապագա գիտնականների թիվը:
Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներն ու գիտնականները հնարավորություն կունենան ներգրավվել 6 դասընթացներում: Դասընթացները մշակվել են տարբեր ակադեմիական ոլորտների նպատակային պահանջներին համապատասխան և կապահովեն մասնակիցներին առաջադեմ գիտելիքներով և հմտություններով՝ Հայաստանում իրենց հետագա հաջող կարիերայի համար:
Ծրագրում ներառված դասընթացների շարքը՝
- TRIZ հիմունքներ
- Գիտություն և ձեռներեցություն
- Նախագծի կառավարում գիտնականների համար
- Ներկայացման հմտությունների զարգացումը գիտական ոլորտում
- Արդյունավետ հաղորդակցություններ և բանակցություններ գիտական ոլորտում
- Ինչպես գրել հաջողված առաջարկ գիտական ոլորտում
Բոլոր դասընթացներն անցկացվելու են անցանց (լսարանային) ձևաչափով՝
հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում։
Դասընթացներն ԱՆՎՃԱՐ են, սակայն տեղերը՝ սահմանափակ։ Մասնակիցների ընտրությունը կիրականացվի ներկայացված CV-ի և Cover Letter-ի հիման վրա։
Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետները և այլ մանրամասներ կարող եք տեսնել մեր կայքում` մեր կայքում։
Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն առցանց հայտադիմումը՝ https://bit.ly/3T13QI6