Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Իրականացվում է «Հզոր գիտություն, Հզոր երկիր» ծրագիրը
News 14/11/2022 13:05

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ այս տարի ևս իրականացնում են Empowering Science դասընթացների շարքը` նախատեսված մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների ու գիտնականների համար։

Նախորդ 3 տարիներին ծրագրի շրջանակում ավելի քան 350 մասնակցի ընձեռվեց անձնական և մասնագիտական աճ ձեռք բերելու հնարավորություն:

Empowering Science դասընթացների շարքի նպատակն է զարգացնել Հայաստանի գիտական ներուժը` ավելացնելով տարբեր ոլորտներում առաջադեմ հմտություններ ունեցող ներկա և ապագա գիտնականների թիվը:

Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներն ու գիտնականները հնարավորություն կունենան ներգրավվել 6 դասընթացներում: Դասընթացները մշակվել են տարբեր ակադեմիական ոլորտների նպատակային պահանջներին համապատասխան և կապահովեն մասնակիցներին առաջադեմ գիտելիքներով և հմտություններով՝ Հայաստանում իրենց հետագա հաջող կարիերայի համար:

Ծրագրում ներառված դասընթացների շարքը՝

  • TRIZ հիմունքներ
  • Գիտություն և ձեռներեցություն
  • Նախագծի կառավարում գիտնականների համար
  • Ներկայացման հմտությունների զարգացումը գիտական ոլորտում
  • Արդյունավետ հաղորդակցություններ և բանակցություններ գիտական ոլորտում
  • Ինչպես գրել հաջողված առաջարկ գիտական ոլորտում

Բոլոր դասընթացներն անցկացվելու են անցանց (լսարանային) ձևաչափով՝

հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում։

Դասընթացներն ԱՆՎՃԱՐ են, սակայն տեղերը՝ սահմանափակ։ Մասնակիցների ընտրությունը կիրականացվի ներկայացված CV-ի և Cover Letter-ի հիման վրա։

Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

Հայտերի ընդունման վերջնաժամկետները և այլ մանրամասներ կարող եք տեսնել մեր կայքում` մեր կայքում։

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն առցանց հայտադիմումը՝ https://bit.ly/3T13QI6