Դեկտեմբեր, 2022
December 2022
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
ԳՏԿ-ում տեխնոլոգիական կարողությունների զարգացման ծրագրերի 150 մասնակիցների համար կայացավ Graduation and Demo day միջոցառումը
News 15/11/2022 14:14

Նոյեմբերի 11-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից ԳՏԿ-ում իրականացված տեխնոլոգիական կարողությունների զարգացման ծրագրերի 150 մասնակիցների համար անցկացվեց ավարտական՝ Graduation and Demo day միջոցառումը:

Միջոցառման հագեցած օրակարգը, հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից բացի, ներառում էր նաև Բարձր տեխնոլոգիաների ոլորտի բանախոսների մասնակցությամբ քննարկումներ, մասնագիտական կողմնորոշման սեմինարներ, աշխատանքի տոնավաճառ և Ծրագրի մասնակից երիտասարդների ավարտական նախագծերի ինտերակտիվ ցուցահանդես:

Աշխատանքի տոնավաճառի ընթացքում տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող մասնավոր ընկերությունները ծրագրի մասնակիցներին ներկայացրին առկա աշխատանքային հնարավորությունները և նույնիսկ տեղում վարեցին հարցազրույցներ հնարավոր թեկնածուների հետ:

Իսկ Շիրակի մարզի Ախուրյան և Արփի համայնքների ավագ դպրոցների ավելի քան 30 աշակերտների մասնակցությամբ կազմակերպվեցին նաև ծրագրավորման ու գրաֆիկական դիզայնի մասնագիտական կողմնորոշման սեմինարներ:

Այս միջոցառումը հիանալի կերպով արտացոլում էր «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ընթացիկ հաջողությունները, մասնակիցների ձեռքբերումներն, ինչպես նաև հիանալի հնարավորություն էր երիտասարդների և ոլորտը ներկայացնող մասնավոր հատվածի ներկայացուցիչների շփման և նոր կապերի հաստատման համար։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի իրականացման ընթացքում 10,000 երիտասարդների կտրամադրվի իրենց աշխատանքային հմտություններն աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելու և ավելի լավ աշխատանք գտնելու հնարավորություն՝ աշխատաշուկայում վերջիններիս առավել մրցունակ դարձնելու միջոցով։

Ծրագիրը սերտորեն համագործակցում է կրթական հաստատությունների հետ, ինչպիսիք են մասնագիտական, վերապատրաստման, բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ առկա կարիքները բացահայտելու, վերապատրաստման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Ծրագրի շահառուների համար որպես գործատուներ ներգրավելու նպատակով: