Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Ավարտվեց SAP Startup Factory by BANA-ի 2-րդ շրջափուլը․ թիմերը մասնակցեցին Դեմո Օրվան
News 15/11/2022 20:23

Նոյեմբերի 11-ին կայացավ SAP Startup Factory by BANA-ի 2-րդ շրջափուլի ստարտափների Դեմո Օրը։ 6 թիմեր ներկայացրեցրին իրենց պրոդուկտները և հետագա քայլերը։ Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության  «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD)-ից, SAP-ից, BANA Angels-ի անդամները, ինչպես նաև տեխնոլոգիական էկոհամակարգի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Ողջույնի խոսքով ելույթ ունեցան «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության  «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի ղեկավար Վիլհելմ Հյուգոն, SAP-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալերի Սարգսյանը և BANA Angels-ի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը։

«Մենք ուրախ ենք կիսել այս օրը բոլորի հետ, քանի որ այն ցույց է տալիս մեր թիմի ևս մեկ հաջողություն։ Այս ծրագիրը շատ կարևոր է թե՛ Հայաստանի և թե՛ տարածաշրջանի համար։ 2-րդ շրջափուլում արդեն ունեինք ռեզիդենտ ստարտափներ տարածաշրջանից, որոնք առցանց մասնակցեցին ծրագրին և այժմ շարունակում են ինտեգրացիան SAP-ի հետ։ 3-րդ շրջափուլի դիմումները շուտով բաց կլինեն, և մենք կրկին թիրախավորում ենք Հայաստանի, ԱՊՀ-ի և արևելյան Եվրոպայի ստարտափներին»,- նշեց Գրիգոր Հովհաննիսյանը։ 

Հայգաաստանում SAP ստարտափ ֆաբրիկայի հիմնադրման վերջնական նպատակն է ուղղորդել հնարավորինս մեծ թվով ընտրված ստարտափերի՝ SAP գնումների մոդուլում, որն ապահովում է SAP հաճախորդների ընդհանուր բազայից օգտվելու հնարավորությունը: Ծրագիրը  հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանային կենտրոն։

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության  «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագիրը համաֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության և ԵՄ կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը մաս է կազմում Եվրամիության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության»: «ԵՄ –ն բիզնեսի համար» նախաձեռնության ITTD ծրագրի ընդհանուր նպատակն է ապահովել համընդհանուր,  համաչափ, ներառական զարգացում՝  նորարական տուրիզմի  ոլորտում և  տնտեսության այլ ճյուղերում: 

BANA Angels-ն առաջին և ամենաակտիվ բիզնես հրեշտակների ցանցն է Հայաստանում: Վերջինիս առաքելությունն  է միավորել աշխարհի  առաջատար հրեշտակ ներդրողներին և լավագույն հայ ձեռնեցների հետ     : BANA-ն իրականացնում է ստարտափ էկոհամակարգերի ձևավորմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ, ինչպիսին են օրինակ բիզնես ինկուբատորների ստեղծումը և հաջող իրականցումը, համաժողովների, ուսումնական միջոցառումների      կազմակերպումը և ստարտափերի համար նախատեսված այլ տարբեր միջոցառումները:

SAP-ն աշխարհում առաջատարն է՝ ձեռնարկատիրական հավելվածների մշակման բնագավառում: SAP լուծումներից ու ծառայություններից օգտվում է մոտ 440.000 հաճախորդ՝ աշխարհի 180 երկրներից: 1992 թ. Մոսկվայում բացվեց SAP SE գրասենյակը: Ներկայումս SAP-ն ԱՊՀ երկրներում ունի մոտ 1.300 աշխատակից: 2012թ. Մոսկվայում SAP LAB կողմից հիմնադրվեց գիտահետազոտական կենտրոն, որը մասնաճյուղ ունի նաև Սանկտ-Պետերբուրգում: Ավելի քան 29 տարիների ընթացքում, SAP-ն աջակցել է ռուսական ընկերություններին՝ վերափոխել և օպտիմալացնել իրենց բիզնեսը՝ հիմնվելով նորարարական լուծումների վրա: SAP-ը  համակարգչային ծրագրեր մշակող միակ  միջազգային ընկերություններից է, որն ունի իր սեփական տվյալների կենտրոնը Մոսկվայում: 2018թ. Մոսկվայում բացվեց SAP թվային առաջնորդության կենտրոնը: Ընկերությունն ակտիվորեն ներդրումներ է կատարում վերապատրաստումների, մասնագիտական կարողությունների հզորացման և փորձագիտական էկոհամակարգերի զարգացման ոլորտում: Ավելի քան 130 համալսարաններ Ռուսաստանում և ԱՊՀ  երկրներում անվճար օգտվում են  SAP համակարգչային ծրագրերից՝ ուսումնական նպատակներով: 2016 թ-ից վեր բացվել են տասնյոթ SAP Next-Gen Lab-եր՝ ուսանողների և երիտասարդ ՏՏ մասնագետների համար նախատեսված նորարարական կենտրոններ: