Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Skyroot-ը ենթաուղեծրային հրթիռ է արձակել, որում Հայաստանի դպրոցականների նախագծած սարք է տեղադրված
News 18/11/2022 12:58

«Այսօր պատմական օր է Հայաստանի համար՝ փոքր, բայց հաստատ պատմական», – այս կարծիքին է Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

Հնդկական SkyRoot տիեզերական ընկերությունը ենթաուղեծրային հրթիռ է արձակել, որի մեջ Հայաստանում նախագծված փոքրիկ սարք է տեղադրած՝ Հայաստանի դրոշը վրան պատկերված:

«Մեր սիրելի դրոշն առաջին անգամ է այսքան բարձր տեղ հայտնվել», – նկատում է Դավիթ Բաղդասարյանը, – «Այդ սարքը նախագծել են Այբ դպրոցի աշակերտները, և դրա նպատակը չափումներ անելն էր։ Այնտեղ գտնվեց 3 րոպե և վերադարձավ»:

SkyRoot-ի ներդրողներից մեկը հայ է: Նա մեր մեկ այլ հայրենակցի՝ Ներսես Օհանյանին ծանոթացրել է SkyRoot-ի հիմնադիրի հետ: Ներսեսը նախորդ տարի նրան հրավիրե է Հայաստան՝ մասնակցելու DigiTech-ին։ Այնուհետև SkyRoot-ի հիմնադրին ծանոթացրել են Bazoomq Space Research Lab-ի հետ։

Այստեղ էլ առաջացել է միտք, որ հայ դպրոցականները կարող են սարք նախագծել և տեղադրել այդ հրթիռի մեջ։

HyeTech-ը և Bazoomq Space Research Lab-ը բաց մրցույթ է կազմակերպվել դպրոցների միջև: Հաղթել է «Այբ» դպրոցի թիմը։

«Այսպես է աշխատում աշխարհը։ Մարդիկ, ծանոթություններ, փոխվստահություն, աշխատանք, որին հետևում է արդյունքը»:

«Այբ» դպրոցից էլ տեղեկացնում են՝ Այբեցիների նախագծած սարքը կշռում է 197 գրամ (payload): Այն տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում, որը հատելու է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։ Այն տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։ Վերջին երկու չափումները կատարող տվիչները նախատեսվել և առաջարկվել են AYAS թիմի կողմից և ավելացվել են այդ թիմի հետ համագործակցության արդյունքում։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին ետ է ընկնելու։

Հիշեցնենք, որ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել է 2022 թ. Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթի հաղթող։