Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Փարիզում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվել
News 28/11/2022 12:33

Օրերս Փարիզի Թարգմանչաց համազգային վարժարանում տեղի ունեցավ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի պաշտոնական բացման արարողությունը։

Բացմանը ներկա էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչ Շիրազ Հովակիմյանը, Համազգային Թարգմանչաց վարժարանի մատակարար մարմնի ղեկավար Թադէ Կարապետեանը, ծնողներ, աշակերտներ, այլ հյուրեր։

Բացման արարողության ժամանակ դպրոցի գործունեության, «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների նպատակի և Փարիզի աշխատանոցի բացման մասին է խոսել Թադէ Կարապետեանը, Հայկ Չոբանյանը պատմել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների գործունեության մասին, իսկ խմբավար Սևան Օզկուլը ներկայացրել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների դասավանդման կարգը և բովանդակային մանրամասներ։

Թարգմանչաց համազգային վարժարանի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի աշխատանքները սկսվել են դեռևս սեպտեմբերից։ Խմբակ է հաճախում մոտ 140 աշակերտ։ Խմբակի աշխատանքները վարժարանում գլխավորում է հայազգի Սևան Օզկուլը, ով ամռանը վերապատրաստումներ է անցել Հայաստանում։

Հիշեցնենք, որ «Արմաթ» ազգային ծրագրի արտահանումը սկսվել է դեռևս 2017 թվականից։ Այժմ խմբակներ են գործում Հնդկաստանում, Ֆրանսիայում, Բանգլադեշում և Քուվեյթում։