Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
BANA Angels-ի նախաձեռնությամբ ՄՌԿ մասնագետները կքննարկեն թիմեր հավաքագրելու և զարգացնելու մարտահրավերները
News 05/12/2022 16:11

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին, Formula Hub կենտրոնում տեղի կունենա «Ինչպես ստեղծել, հավագագրել և ընդլայնել աճի ռազմավարություն որդեգրած թիմ» խորագիրը կրող #TalkAround քննարկումը։ Սա Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (BANA Angels) թվով 4-րդ #TalkAround ձևաչափով միջոցառումն է, որի նպատակն է վերհանել և քննարկել տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի արդի խնդիրներն ու մարտահրավերները։ 

Քննարկման խոսնակներ Հարություն Բաղդասարյանը (QLess), Սոնա Դավթյանը (Krisp), Մարգարիտա Հովհաննիսյանը (EasyDMARC) և Մարիամ Համբարձումյանը (TCF, 2MindS)  կխոսեն թիմեր հավաքագրելու և ընդլայնելու մարտահրավերների և հնարավորությունների մասին՝ բերելով օրինակներ սեփական փորձից:

Քննարկումը կվարի  Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (BANA Angels) փոխտնօրեն Կարինե Մարտիրոսյանը։

Միջոցառմանը ներկա գտնվելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով։