Նոյեմբեր, 2025
November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Երևանում կանցկացվի Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը
News 08/12/2022 15:45

Վաղը Երևանում կանցկացվի SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ նվիրված տնտեսությունում թվային լուծումների կիրառմանը: Միջողառման կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է:

Պանելային քննարկումների ժամանակ ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերությունների տնօրենները, բանկային համակարգի կառավարիչները, հաջողության հասած բիզնեսների ղեկավարներն ու հաջողությունների հասած ստարտափների ներկայացուցիչները կխոսեն տնտեսության տարբեր ճյուղերում թվային լուծումների ներդրման իրենց փորձի, տեսլականի ու հեռանկարների մասին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Միջոցառմանը կարող են մասնակցել միայն հրավիրվածները, բայց այն ուղիղ հեռարձակմամաբ հասանելի կլինի բոլորին Youtube-ում և Facebook-ում:

Գլխավոր գործընկերն է Յունիքոմփ ընկերությունը: Գործընկերներն են Ամերիաբանկը, ՀՀ Էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարությունները, RECONOMY` Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրը: