Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ծրագրավորման ժամ՝ Շիրակի, Լոռու մարզերի և Երևանի դպրոցականների համար
News 09/12/2022 12:53

Դեկտեմբերի 11-ին ժամը 11-ին Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում կմեկնարկի «Ծրագրավորման ժամ / Hour of Code» խորագրով միջոցառումը, որի հիմնական նպատակն է երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել ՏՀՏ ոլորտի նկատմամբ։

Համաշխարհային այս նախաձեռնությանը միացել է նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո` իր ծրագրերի շահառու երիտասարդների ակտիվ ներգրավմամբ, ովքեր դպրոցահասակ երեխաներին ներկայացնում են ծրագրավորման լեզուները, ցուցադրում ուսուցողական նյութեր և աջակցում ստացված գիտելիքի կիրառմամբ մշակել պարզ ծրագրեր։

Հայաստանում «Ծրագրավորման ժամ»-ն անցկացվում է Շիրակի մարզում՝ Գյումրու, Ազատանի, Արթիկի, Փանիկի, Մայիսյանի, Ոսկեհասկի, Ղարիբջանյանի, Մարմաշենի, Կապսի, Հացիկի, Հովունու, Լոռու մարզում՝ Վանաձորի, Դարպասի, Մարգահովիտի, Ստեփանավանի, Գյուլագարակի և Երևանում` Երևանի և հարակից մարզերի աշակերտների համար։ Նախաձեռնության կյանքի կոչմանը աջակցում են Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը։

Այսպիսով՝ դեկտեմբերի 5-ից 11-ը իրականացվող «Ծրագրավորման ժամ» համաշխարհային նախաձեռնության շրջանակում Հայաստանի մի շարք բնակավայրերի շուրջ 900 դպրոցականներ հնարավորություն են ստացել մեկ ժամվա ընթացքում բացահայտել ծրագրավորման հետաքրքրական աշխարհը և մշակել պարզ ծրագրեր։