Հունվար, 2023
January 2023
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  
#TalkAround․ ՄՌԿ մասնագետները քննարկել են որորտի առավել արդիական խնդիրներն ու մարտարհարվերները
News 09/12/2022 16:03

Դեկտեմբերի 8-ին, Formula Hub կենտրոնում տեղի ունեցավ «Ինչպես ստեղծել, հավաքագրել և ընդլայնել արագ աճող թիմը» (“How to Set Up, Hire and Scale a Growth Strategy Team”) խորագիրը կրող #TalkAround քննարկումը։

Քննարկման խոսնակներ Հարություն Բաղդասարյանը (QLess), Սոնա Դավթյանը (Krisp), Մարգարիտա Հովհաննիսյանը (EasyDMARC) և Մարիամ Համբարձումյանը (TCF, 2MindS) խոսեցին թիմեր հավաքագրելու և ընդլայնելու մարտահրավերների և հնարավորությունների մասին՝ բերելով օրինակներ սեփական փորձից:

Խոսնակներն ընդգծեցին թիմ հավաքագրելու գործում ընդհնանուր արժեքների կարևորությունը։ «Նախևառաջ կարևոր է սերմանել այն արժեքները, որոնք կնպաստեն առողջ միջավայր ստեղծելուն և վստահության ամրապնդմանը։ Նաև կարևոր է կիսել տեսլականը՝ որտեղ ենք մենք և ուր ենք գնում»,- նշեց Հարություն Բաղդասարյանը։
Մարիամ Համբարձումյանի խոսքով, թիմերի ղեկավարները պետք է սեփական օրինակով  մոտիվացնեն աշխտատակիցներին․ գործառնական քայլերից մինչև պրոդուկտին առնչվող հարցեր։

«Ինժեներներ հավաքագրելը բարդ գործընթաց է, բայց էլ ավելի կարևոր է, որպեսզի թիմին միացող ինժեներները պատրաստ լինեն նոր բան սովորել»․- ընգծեց Մարգարիտա Հովհաննիսյանը։ Սոնա Դավթյանն խորհուրդ տվեց հավաքագրել T-shaped մասնագետների, որոնք կունենան խորը գիտելիքներ և հմտություններ մասնագիտացման տարբեր ուղղություններով և աշխատանքի տարբեր կտորների միջև կապեր հաստատելու ցանկություն ու կարողություններ:

Քննարկումը վարեց Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (BANA Angels) փոխտնօրեն Կարինե Մարտիրոսյանը։

Սա Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (BANA Angels) թվով 4-րդ #TalkAround ձևաչափով միջոցառումն էր։ #TalkAround-ի, որի նպատակն է վերհանել և քննարկել տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի արդի խնդիրներն ու մարտահրավերները։