Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կիբեռանվտանգության ամենամյա ԱրմՍեք համաժողովը կանցկացվի այս կիրակի
News 17/12/2022 15:59

Դեկտեմբերի 18-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա թվային անվտանգությանը վերաբերող 9-րդ «ԱրմՍեք» ամենամյա միջազգային համաժողովը։ Ելույթ կունենան կիբեռանվտանգության մասնագետներ ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ օտարերկրյա ընկերություններից։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն կիբեռանվտանգությանը վերաբերող տեղական և միջազգային օրակարգային և ռազմավարական այնպիսի թեմաներ, ինչպիսիք են թվային անվտանգության ներառումը կրթական համակարգում, Հայաստանի կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը կիբեր հարձակումներից, տեղեկատվական անվտանգության հարցերի հանրային իրազեկումը  և այլն։

Որպես ունկնդիր ներկա գտնվելու համար անհրաժեշտ է գրացվել «ԱրմՍեք» հիմնադրամի պաշտոնական կայքում։

Նշենք, որ «ԱրմՍեք» հիմնադրամի գործառույթների ցանկում ներառված են կիբեռանվտանգության համայնքի զարգացումը, հզորացումը, մասնագետների պատրաստումը, ոլորտին վերաբերող ռազմավարական ուղղությունների մշակումն ու զարգացումը։

Համաժողովի կազմակերպիչն է «ԱրմՍեք» հիմնադրամը։ Գործընկերներ՝ «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամ, Հայաստանի ամերիկյան համալսարան, HEXENS ընկերություն։