News

Թումո լաբերում մեկնարկում է 20 հազարական եվրո ներդրումներով ինկուբացիոն ծրագիր

Թումո լաբերում մեկնարկում է 12-շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր՝ կենտրոնացած EdTech-ի, GreenTech-ի և HealthTech-ի վրա:

Հաղթող երեք թիմի համար նախատեսված է 20 հազարական եվրո նախնական ներդրում, ինչպես նաև՝ ինկուբացիոն, ֆոնդհայթայթման աջակցություն և մենտորություն:

Կընտրվեն 18 թիմեր, որոնք կստանան վերապատրաստում և աջակցություն` իրենց գաղափարները մշակելու և դրանք գործարկման կենսունակ ստարտափների վերածելու համար:

Եզրափակիչ հասած մինչև 6 մասնակից կստանա մրցանակ 2000 եվրոյի չափով և կմասնակցի pitching մրցույթի:

Յուրաքանչյուր հաղթող ստանում է 20 հազար եվրո, բայց երաշխիք չկա, որ կլինի 3 հաղթող։ Հաղթողները կարող են լինել 1, 2 կամ 3՝ կախված թիմերի որակից:

Թումո լաբերը ակտիվորեն կաջակցեն հաղթող թիմերին` սկզբնական 12-շաբաթյա ժամանակահատվածից հետո 3-6 ամսվա ընթացքում` գտնելու նախնական օգտվողներ իրենց առաջարկած լուծման համար:

Ինկուբացիոն ծրագրի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share