Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
AITC/EIF կենտրոնը վերսկսում է համակարգչային գրագիտության զարգացման ծրագիրը
News 17/01/2023 11:26

AITC/EIF կենտրոնը վերսկսում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված իր սոցիալական ծրագիրը։ 

Կարևորելով ներկայիս թվայնացող աշխարհում բոլոր տարիքային խմբերի անձանց համակարգչայ ին գրագիտության անհրաժեշտությունը, AITC/EIF կենտրոնն արդեն 10 տարի է, ինչ իրականացնում է այս սոցիալական ծրագիրը, որը միտված է հիմնարար գիտելիքներ տալու այն մեծահասակներին, ովքեր ցանկանում են սովորել գրագետ օգտվել համակարգչից և համացանցից։ 

Դասընթացում ներառված են հետևյալ թեմաները՝ 

Համակարգչայ ին հմտություններ (համակարգչի անվտանգ և գրագետ օգտագործում,  գործողություններ ֆայլերի և թղթապանակների հետ), 

Microsoft Office (Word/Excel-ի հիմունքներ), 

Համացանցի հմտություններ (ինչպես օգտվել Google-ից և Youtube-ից՝ ինքնուրույն գտնել անհրաժեշտ նյութեր), 

Facebook սոցիալական ցանցի հիմունքներ (ինչպես ուղարկել անձնական նամակ,  մեկնաբանություն, ինչպես տարածել նյութեր և այլն), 

WhatsApp և Viber հավելվածների օգտագործում (ինչպես ուղարկել հաղորդագրությու ն և ինչպես կապ հաստատել հեռախոսային կոնտակտների հետ՝ տեսազանգի կամ զանգի միջոցով), Մեդիագրագիտություն համացանցի, մասնավորապես՝ Facebook-ի անվտանգ և կիրթ օգտագործման կանոնները և շփման մշակույթը, 

Բազային Էլփոստի հմտություններ (Gmail-ի գրանցում և օգտագործման ձևերը)։ 

Դասընթացը կօգնի ազատ, ինքնուրույն և գրագետ օգտվել համակարգչից և համացանցից, ինչպես նաև գտնել անհրաժեշտ տեղեկատվություն համացանցի միջոցով։ 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է: Ծրագիրը կմեկնարկի փետրվարի 13-ին: