Մարտ, 2023
March 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Վեբ ծրագրավորման հիմունքների դասընթաց՝ Տավուշի մարզի երիտասարդների համար
News 06/02/2023 16:46

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում Հայ օգնության ֆոնդը (Fund For Armenian Relief)  հայտարարում է «Վեբ ծրագրավորման հիմունքներ (HTML, CSS, Javascript)» թեմայով անվճար դասընթաց։

Դասընթացին կարող են մասնակցել Տավուշի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր հետաքրքրված են Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով։ Մասնակիցների ընտրությունը կիրականացվի թեստավորման միջոցով: Դասերի մեկնարկը կտրվի փետրվարի 20-ին:

Դասընթացներին մասնակցել ցանկացողները մինչև փետրվարի 12-ը ներառյալ պետք է լրացնեն հետևյալ հայտը: