News

Հայկական 10Web-ի գործարկած նոր պրոդուկտը Product Hunt-ում է

Հայկական 10Web-ի թողարկած նոր արհեստական բանականության օգնությամբ WordPress-ում SEO-ի համար բովանդակություն ստեղծելու և ուղղումներ կատարելու գործիքը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է։

Պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։

Հայկական 10Web ընկերությունը գործարկած նորարարական գործիքի միջոցով հնարավոր է հեշտությամբ ստեղծել, խմբագրել, վերափոխել և SEO-ով օպտիմիզացնել բովանդակությունը՝ ընդամենը մեկ քլիքով։ Այն նաև թույլ է տալիս շտկել SEO-ի և ընթեռնելիության թերացումները, բանալի արտահայտությունների ու SEO-ի վերլուծության սխալները և այլն։

10Web-ն արհեստական բանականության օգնությամբ ավտոմատացնում է վեբ կայքերի ստեղծման, հոսթինգի և արագության օպտիմիզացիայի աշխատանքները։ Նոր 10Web AI Assistant-ը կօգնի կատարելագործել բովանդակությունը SEO-ի համար տասն անգամ ավելի արագ։

Share