News

Startup Armenia հիմնադրամը և հնդկական AMTZ-ն էլեկտական թափոնների վերամշակման հայ-հնդկական գործարան են կառուցում

Այս օրերին Հնդկաստանի Վիշակապատնամ քաղաքում անցկացվում է SSSholidays India Vizag-ը: Այս անգամ Ստարտափ Արմենիա հիմնադրամի հետ միասին միջոցառման համակազմակերպիչն է Անդրա Պրադեշ նահանգում գործող աշխարհի ամենախոշոր բժշկական սարքավորումներ արտադրող AMTZ կենտրոնը:

Օրեր առաջ հայտնել էինք, որ Startup Armenia հիմնադրամն արդեն գրասենյակ ունեն Հնդկաստանի հայտնի տեխոնոլոգիական կենտրոններից մեկում, և որ այն հայկական ստարտափները, որոնք կցանկանան տեղափոխվել Հնդկաստան, կարող են աշխատել այնտեղ ու օգտագործել Անդրա Պրադեշի բուժտեխնոլոգիական կենտրոնի (AMTZ) ռեսուրսները:

Պարզվում է՝ Հնդկաստանում մեկնարկած հայ-հնդկական տեխնոլոգիական համագործակցությունն այսքանով չի սահմանափակվում:

«Այս այցը չի դադարում լինել սպասվածից 100-ապատիկ արդյունավետ: Այսօր դրվեց AMTZ-ի և Startup Armenia-ի համագործակցության արդյունքում ստեղծված առաջին գործարանի հիմնաքարը և շինարարության մեկնարկը», – ասում է Startup Armenia-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը:

Խոսքն էլեկտական թափոնների վերամշակման հայ-հնդկական գործարանի մասին է, որը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին:

Share