Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը հայտարարություն է տարածել
News 24/02/2023 11:04

Այս շաբաթ իր տեսլականը և առաջնային նպատակները հրապարակեց  «Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում» հասարակական կազմակերպությունը, որն ստեղծվել է Հայաստանում գործող անվտանգային, ռազմամարզական ու կրթական ոլորտի ներկայացուցիչների կողմից 2022 թվականին։

Միավորման հիմնադիր անդամներն են «Բարձունք» գիտակրթականռազմավարական ՀԿ-ն, «Արշակունի» ռազմամարզական ՀԿն, «Գոյատևման գիտակրթական կազմակերպություն «ՀԵՆՔ»» ՀԿն, «Ազատազէն» ռազմակրթական ՀԿն, «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամը, «Ողջ Մնալու Արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿն, ռազմական և ազգայի անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը և իրավաբան, ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը։

Միավորումը  մասնակցել է ոլորտի մի շարք օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված դրամահավաքային և համագործակցային հարթակի «Armenian Peace» ստեղծմանը։ 

«Միավորումը իր գործունեության շրջանակներում ներկայումս ակտիվորեն աշխատում է Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի համար անհրաժեշտ օրենսդրական  և ռազմավարական դաշտ ձևավորելու, ինչպես նաև համագործակցային լայն շրջանակ ստեղծելու ուղղությամբ», – նշեց միավորման տնօրեն Գայանե Հայրապետյանը։ 

Միավորման նպատակների շարքում նշվում են ռազմական և անվտանգության խնդիրներով զբաղվող ու հարակից ոլորտներում գործունեության իրականացնողների միավորման միջոցով համընդհանուր իրավունքների պաշտպանությունն ու շահերի սպասարկումը, անվտանգության և հարակից ոլորտներում առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների, միջոցների, ձևերի ու եղանակների հետազոտությունը, մշակումը և ներդրումը, համագործակցությունը տեղական եւ օտարերկյա միավորումների հետ և այլ հիմնարար սկզբունքներ։