Մարտ, 2023
March 2023
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Մեկնարկել է Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովի մասնակիցների գրանցումը
News 28/02/2023 11:53

Orion Worldwide Innovations-ը ներկայացրել է Orion Summit 2023 գագաթնաժողովի պաշտոնական կայքը, որտեղ պարբերաբար կհամալրվի միջոցառման օրակարգի, գործընկերների, բանախոսների մասին տեղեկատվությունը: Գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 19-22-ին՝ Նյու Յորքում, «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով: 

Միաժամանակ, արդեն բաց և կայքում հասանելի են Orion Summit 2023-ի գրանցումները՝ հայտը լրացնելու միջոցով: 

«Քանի որ Նյու Յորքում մեծ միջոցառման կազմակերպման նախապատրաստական աշխատանքները ժամանակ են պահանջում, մենք այս տարի ավելի վաղ ենք հայտարարում գրանցումների մասին, որպեսզի մասնակիցները նույնպես ժամանակ ունենան պատրաստվելու, մեր ընկերությունն էլ իր հերթին կարողանա օգնել հրավերների և մուտքի թույլտվության հարցում: Ուրախ եմ նաև հայտնել, որ մինչև մարտի 15-ը գրանցվողների համար հայտարարված է Early Bird-վաղ շրջանի գրանցումը»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը: 

Orion Summit 2023-ը կտևի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը և այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների և ներդրումների մասին: 

Նախորդ միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ Orion Summit 2022-ը տեղի է ունեցել Երևանում, հունիսի 22-ին։ Այս տարվա գագաթնաժողովը նախորդի նպատակների՝ ներդրումային բանկինգի, ստարտափ էկոհամակարգի զարգացման և «Թվային Ջուղա Ցանցի» իրագործման ճանապարհի շարունակությունն է: 

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։