BigStory VC-ն 250 հազար դոլար է ներդրել ViralMango ստարտափում։
ViralMango պլատֆորմը կապում է միկրոինֆլյուենսերներին ձեռնարկությունների հետ:
«BigStory-ում մենք նվիրված ենք մեր առաքելությանը` օգնելու բացառիկ հայ հիմնադիրներին ստեղծել մեծ ազդեցություն ունեցող համաշխարհային ընկերություններ: Մենք հավատում ենք, որ Հայաստանն ունի տաղանդ և ներուժ, և մենք պարտավոր ենք աջակցել երկրի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Աջակցելով ViralMango-ի նման ընկերություններին՝ մենք ներդրումներ ենք կատարում Հայաստանի ապագայում՝ որպես տեխնոլոգիական նորարարության կենտրոն», – հայտնում է Krisp-ի և BigStory VC-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:
Հայկական տեխնոլոգիական առաջընթացը շարունակվում է։ BigStory VC վենչուրային հիմնադրամը ներդրումներ է կատարում հայ հիմնադիրներով ստարտափներում:
Հիշեցնենք՝ BigStory VC հիմնադրամը ստեղծվել է նախորդ տարեվերջին Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի, Արտավազդ Մինասյանի և Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից: