News

Հայկական Krisp և Podcastle հարթակները՝ Forbes-ի արհեստական բանականության խելահեղ նախագծերի ցանկում

Հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է արհեստական բանականության 14 խելահեղ գործիք, որոնց շարքում տեղ են գտել հայկական Krisp-ն ու Podcastle-ը։

Podcastle-ը աուդիո ձայնագրման և խմբագրման հարթակ է՝ ինտեգրված AI գործիքներով, որոնք օգնում են ստեղծել պարզ, մաքուր ձայնագրություններ։ Դրանք հնչում են պլոֆեսիոնալ մշակում անցածի պես՝ ավտոմատացնելով այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են կողմնակի ձայնի, աղմուկի մաքրումը:

Krisp-ը կոնֆերանսի ծրագիր է, որն օգտագործում է ալգորիթմներ իրական ժամանակում ֆոնային աղմուկները, արձագանքները և այլ շեղող տարրերը հեռացնելու համար՝ ապահովելով, պարզ և պրոֆեսիոնալ հանդիպումներ:

Գեներատիվ արհեստական բանականության գործիքների ցանկում Krisp-ի ու Podcastle-ի կողքին Forbes-ն ընդգրկել է նաև այնպիսի հանրահայտ նախագծեր, ինչպիսիք են ChatGPT-ը, Dall-E 2-ը, Stable Diffusion 2-ը, Lumen5-ը, Soundraw-ը, Looka-ն և այլն:

Share