Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
«Գրանատուս Վենչուրս»-ը ներդրումներ է կատարել «Էնդոմետրիքս» կազմակերպությունում
News 02/03/2023 12:47

Լինելով վենչուրային կապիտալի առաջին ընկերությունը Հայաստանում՝ «Գրանատուս Վենչուրս»-ը հայտարարել է իր նոր ներդրման մասին «Էնդոմետրիքս»-ում, որը զբաղվում է էնդոմետրիոզի հեղափոխական՝ ոչ ինվազիվ ախտորոշիչ լուծման մշակմամբ: Էնդոմետրիոզը կանանց քրոնիկ հիվանդություն է, որը պատճառում է ուժեղ ցավ և հանգեցնում անպտղության: Այն ազդում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ 10%-ի վրա, դրա ճշգրիտ ախտորոշումը կարող է տևել մինչև 8 տարի և պահանջում է վիրահատական միջամտություն: Ուստի «Էնդոմետրիքս»-ը յուրօրինակ լուծում է մշակում էնդոմետրիոզը ոչ ինվազիվ կերպով ախտորոշելու համար՝ բացահայտելով էնդոմետրիալ բջիջների գենոմային հատուկ առանձնահատկությունները:

Մրցանակակիր գինեկոլոգ և հետազոտող Յանա Ազնավուրի ղեկավարած «Էնդոմետրիքս»-ը միացել է «Գրանատուս Վենչուրս»-ի խոր տեխնոլոգիական (deep tech) ընկերությունների պորտֆելին: Դոկտոր Ազնավուրը ոգևորություն հայտնեց գործընկերության կապակցությամբ՝ նշելով, որ «Գրանատուս Վենչուրս»-ի կապիտալը և աջակցությունը կօգնեն «Էնդոմետրիքս»-ին շուկա ներկայացնել իր ախտորոշիչ լուծումը և հասնել աճի նոր մակարդակների։ «Գրանատուս Վենչուրս»-ի կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը մեծ հեռանկարներ է տեսնում գործընկերության մեջ՝ ընդգծելով իրենց հանձնառությունը՝ աջակցելու շրջադարձային ախտորոշիչ լուծումը շուկա հանելուն, որը կմեղմի բազմաթիվ կանանց տառապանքն ամբողջ աշխարհում:

«Գրանատուս Վենչուրս»-ի ներդրումները կարագացնեն «Էնդոմետրիքս»-ի զարգացումը, կօգնեն ընդլայնելու նրա շուկայավարման ջանքերը և ներգրավելու լրացուցիչ տաղանդներ՝ նպաստելով ընկերության ընդարձակմանը:

«Գրանատուս Վենչուրս»-ը վենչուրային կապիտալի՝ Հայաստանում հիմնադրված առաջատար ընկերություն է: Այն ներդրումներ է կատարում խոր տեխնոլոգիական ստարտափներում, որոնք լուծում են ամենահիմնարար համաշխարհային խնդիրներ:

«Էնդոմետրիքս»-ը, որը Բերկլիում հիմնված ընկերություն է և ունի թիմ Հայաստանում, նպատակ ունի վերափոխելու կանանց առողջապահությունը և դա սկսել է էնդոմետրիոզից: «Էնդոմետրիքս»-ը վերջերս ավարտել է Բերկլի համալսարանի աքսելերատորը և Կանանց առողջության նորարարության գագաթնաժողովի ստարտափների ցուցահանդեսում (Women’s Health Innovation Summit Startup Showcase) արժանացել առաջին տեղի մրցանակին՝ զարգացող ստարտափների անվանակարգում։