Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Քննարկում ԴիջիԹեք 2022-ում. Փոխակերպել կազմակերպությունը՝ Google Cloud-ի և SADA-ի օգնությամբ
News 11/03/2023 18:14

Պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար և Google Cloud-ի գործընկեր SADA-ն մասնակցել է «ԴիջիԹեք 2022»-ին։ Տեղի է ունեցել SADA-ի նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանի և Google Cloud-ի Տարածաշրջանային գործադիր տնօրեն Նիր Չինսկիի զրույցը՝ Fireside Chat-ը, որը վարել է ԴիջիԹեք 2022 համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանը։

«Ինձ համար պատիվ է մասնակցել Նիր Չինսկիի և Րաֆֆի Քասարջյանի հետ զրույցին` քննարկելու Հայաստանի և տարածաշրջանի կազմակերպությունների համար հասանելի այն հնարավորությունները, որոնք իրենց մեծ մարտահրավերների մի մասը լուծելու համար օգտվում են ամպային ծառայություններից: SADA-ի և Google Cloud-ի համագործակցությունն ապահովում է հեշտ մուտք այս հնարավորություններին՝ հաջողության ապացուցուցված ճանապարհներով: Ես բաց եմ ամպի մեջ իրական փոխակերպման լավագույն փորձի փոխանակման համար»,- նշել է SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

DigiTec-ը տարվա խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումն է Հայաստանում, և խոշորներից մեկը՝ տարածաշրջանում: Մարտի 10-12-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող  «ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսին և նույնանուն համաժողովին մասնակցում են 120 տեղական ու միջազգային ընկերություններ: Ակնկալվում է, որ այցելուների թիվը կանցնի 60,000-ը։

Նույն օրը համագործակցության հուշագիր կստորագրվի Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների և SADA-ի միջև: Հուշագրի համաձայն, Հայաստանի պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ:

SADA-ն պրոֆեսիոնալ ծառայությունների առաջատար և Google Cloud-ի լուծումները մատակարող մրցանակակիր ընկերություն է: Ունենալով թիմեր Հյուսիսային Ամերիկայի, Հնդկաստանի, Հայաստանի, ինչպես նաև ՄԹ-ի և Իռլանդիայի գրասենյակներում՝ SADA-ն դիրքավորվել է այնպես, որ կարողանա ամենուր մոտ լինել իր հաճախորդներին՝ իրենց թվային փոխակերպման ճանապարհին: SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 5 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում և հաճախորդներին սպասարկելու լավագույն փորձ։ Ընկերությունը 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և երեք տարի անընդմեջ՝ Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։