Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Leanbe (Լինբի)․ պրոդուկտի կառուցման և զարգացման վերաբերյալ ռացիոնալ որոշումներ կայացնելու նոր գործիք՝ հիմնված տվյալների ու արհեստական բանականության վրա
News 13/03/2023 18:16

Լինբիի նոր տարբերակն (թողարկումն) արդյունքահեն ուղղվածություն ունի։ Այն պրոդուկտի հետ աշխատող թիմերին օգնում է լիարժեք կազմակերպել պրոդուկտի զարգացման ամբողջական ցիկլը՝ դիտարկելով տարբեր գործոններ, ինչպիսիք են՝ օգտատերերի և մրցակիցների վարքագիծը, ճանապարհային քարտեզը, գաղափարների դասակարգումն ըստ առաջնահերթության։ Հիմնվելով այս ամենի վրա՝ Լինբին օգնում է ավելի ռացիոնալ որոշումներ կայացնել, ինչպես նաև հետևել պրոդուկտի առաջընթացին։

Այսօր թողարկվեց պրոդուկտի կառավարման համար նախատեսված գործիք հանդիսացող Լինբիի նոր տարբերակը։ Այն վերաիմաստավորում է պրոդուկտի կառավարման փիլիսոփայությունը․ պրոդուկտի թիմերն այսուհետ կարող են իրենց աշխատանքային բոլոր գործընթացներն իրականացնել Լինբի գործիքակազմի միջոցով, իսկ պրոդուկտ մենեջերները կարող են հավաքագրել գաղափարներ և հաջողությամբ դրանք վավերացնել, և այս ամենը՝ Լինբիի շնորհիվ։ Այլ կերպ ասած՝ Լինբին օգնում է սինխրոնիզացնել պրոդուկտ թիմերի աշխատանքն ու ապահովել  պրոդուկտի շարունակական զարգացումը։
Լինբի գործիքակազմի օգնությամբ պրոդուկտի զարգացմանն ուղղված բոլոր ջանքերն առավելագույն արդյունք են գրանցում։

Վերջին տարիներին պրոդուկտների կառուցման ու կառավարման ձևը փոխվել է․ սա օգտատերերի՝ անընդհատ փոփոխվող կարիքների արդյունքն է։ Դեռ Լինբիի առաջին տարբերակը կառուցելիս թիմը նկատել էր, որ շուկայում չկա որևէ գործիք, որը կներառեր պրոդուկտի ստեղծման ողջ շղթան, այն է՝ գաղափարների հավաքագրում, պլանավորում, իրականացում և կատարելագործում։ Այդպիսով՝ շղթայի ամեն փուլի համար լուծում առաջարկելը դարձավ Լինբիի հիմնական առաքելությունը։

Պրոդուկտի ապագային վերաբերող  որոշումները բխում են օգտատերերի կարիքներից, սակայն միշտ չէ, որ օգտատերերը հստակ գիտեն, թե ինչ է իրենց պետք կամ կարող են արտահայտել իրենց ցանկություններն ու կարիքները։ Օգտատերերին օպտիմալ լուծումներ առաջարկելու համար նախ անհրաժեշտ է բացահայտել պոդուկտի խորքային խնդիրները։ Լինբին հանդես է գալիս այդ խնդիրների բացահայտմանն ուղղված գործիքակազմով և արհեստական բանականության կիրառմամբ նվազեցնում կողմնակալությունն ու ենթադրությունների դերը որոշումներ կայացնելու գործում։

Լինբիի նոր տարբերակում այսուհետ հնարավոր է․

Գաղափարները կենտրոնացնել մեկ հարթակում

Նոթատետրում նոր գաղափարների մասին նշումներ անելը վաղուց արդեն անցյալում է։ Լինբիի հետ ավելի հեշտ է օգտատերերից ֆիդբեք, գաղափարներ ու առաջարկներ հավաքագրելը։ Մշակված ալգորիթմի շնորհիվ յուրաքանչյուր գաղափար ստանում է որոշակի կշիռ, որն օբյեկտիվորեն ներկայացնում է գաղափարի առաջնահերթությունը։

Կատարել մրցակիցների ավտոմատացված մոնիտորինգ

Մրցակցային առավելությունը պահպանելու համար պրոդուկտի մենեջերների առօրյա աշխատանքի անբաժան մասն է կազմում մրցակիցների ուսումնասիրությունը։ Սա մեծ մասամբ մեխանիկական աշխատանք պահանջող գործողություն է։ Լինբիում ներդրված համակարգի շնորհիվ հնարավոր է դառնում ավտոմատ կերպով մշտապես տեղեկանալ մրցակից պրոդուկտների գնային փոփոխությունների, նոր հնարավորությունների, մարքեթինգային արշավների և այլնի մասին։ Արդյունքում, գաղափարների ևս մեկ աղբյուր է ավելանում, ինչի շնորհիվ պրոդուկտ թիմը կարողանում է առաջ շարժվել շուկային համընթաց և կառուցել գործառույթներ, որոնք իսկապես հետաքրքրում են պոտենցիալ օգտատերերին։

Հատուկ ալգորիթմի միջոցով պրոդուկտի ճանապարհային քարտեզը վերադասակարգել ըստ առաջնահերթությունների

Պրոդուկտի կառավարումը հաճախ ուղեկցվում է որոշումներով, որոնք հիմնված են ենթադրությունների վրա․ հենց սա էլ սովորաբար հանգեցնում է պրոդուկտի ձախողմանը։

Ենթադրությունները գործընթացի մասն են կազմում, սակայն Leanbe-ի թիմը կարծում է, որ ենթադրությունները չպետք է մեծ ազդեցություն ունենան պրոդուկտի զարգացմանն ուղղված  որոշումների վրա։ Լինբին գործարկել է փոփոխական էլեմենտներ՝ մոդիֆայերներ, ինչը թույլ է տալիս ոչ միայն քանակական (օրինակ՝ օգտատերերի քվեների քանակը), այլև որակական (օրինակ՝ օգտատիրոջ վարքագիծը) կշիռ սահմանել զարգացման գաղափարների և հենց օգտատերերի համար։ Սրա շնորհիվ հնարավոր է համեմատել և դասակարգել գաղափարներն ըստ առաջնահերթության։

Գործարկել պրոդուկտի հանրայինճանապարհային քարտեզը

Լինբիի այս գործառույթի միջոցով պրոդուկտը հանրությանն է ներկայացնում իր ընթացիկ գործունեությունը ու ապագա նախագծերը։ Հանրայնացված ճանապարհային քարտեզը պրոդուկտ թիմերի համար թափանցիկության և հաշվետվողականության լավագույն գործիքն է։ Ակնկալվող փոփոխությունների ու, ապագա նախագծերի վիզուալ պատկերումը կարող է գրավել նոր օգտատերերի, իսկ ներկայիս օգտատերերին տալ պրոդուկտի զարգացման մասին արդիական տեղեկատվություն և վստահություն պրոդուկտի աճի նկատմամբ։

Հրապարակել հայտարարություններ ու ծանուցել օգտատերերին

Ծանուցումների ձևաչափով ինֆորմացիա տարածելը պրոդուկտի համար կենսական անհրաժեշտություն է։ Ակտիվ օգտատերերը սովորաբար չափազանց անհամբեր են նորություններին անմիջապես տեղեկանալու հարցում։ Լինբիի այս գործառույթի շնորհիվ բոլոր օգտատերերն անմիջապես ծանուցվում են ցանկացած նոր գործառույթի գործարկման և փոփոխության մասին։

«Ես մեծագույն ուրախությամբ եմ հայտարարում այս թողարկման մասին։ Մեր ողջ թիմը շատ է սպասել Լինբիի նոր տարբերակին, և մեր այս տեսլականը վերջապես իրականություն է,» ֊ասաց Լինբիի գործադիր տնօրեն Արտավազդ Բարսեղյանը։ «Լինբին վերաիմաստավորում է պրոդուկտների կառուցման գործընթացը՝ շուկայում նոր, յուրահատուկ գործառույթներ ու հնարավորություններ ներմուծելով։ Լինբին կամուրջ է պրոդուկտ մենեջերների և իրենց թիրախային լսարանի միջև։ Մեր թիմը լիահույս է, որ Լինբիի յուրահատուկ գործառույթների կիրառության շնորհիվ շատ պրոդուկտներ աննախադեպ հաջողության են հասնելու»։

Լինբին պրոդուկտի կառավարման ծրագրային լուծում է՝ հիմնադրված 2021 թվականին։ Այն նպատակ ունի պրոդուկտի հետ աշխատող թիմերին օգնել գտնել լուծումներ պրոդուկտի ստեղծման ողջ շղթայի երկայնքով՝ տրամադրելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են գաղափարների և ֆիդբեքի հավաքագրումը, մրցակիցների մոնիթորինգը, թարմացումների մասին ծանուցումների տրամադրումը, OKR֊ների սահմանումը և այլն։