Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայկական Ucraft-ը Forbes-ի՝ կայքերի ստեղծման լավագույն անվճար գործիքների ցանկում է
News 15/03/2023 13:23

Forbes Advisor Small Business անկախ խմբագրական թիմը մանրամասն մեթոդաբանությամբ վերլուծել է վեբ կայքերի ստեղծողներին և առանձնացրել փոքր բիզնեսի համար կայքերի ստեղծման 10 լավագույն գործիքները:

Այսպիսով, Forbes-ը հայկական Ucraft կայքերի կոնստրուկտորն ընդգրկել է 2023-ի կայքերի ստեղծման լավագույն անվճար գործիքների ցանկում։ Ucraft-ի հետ նույն ցանկում են GoDaddy-ն, WordPress-ը, Mailchimp-ը, Wix-ը և այլն։

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հիշեցնենք՝ Ucraft-ը փետրվերին էլ Crozdesk-ի կողմից է ճանաչվել 2023-ի աշխարհի լավագույն 20 ծրագրային պրոդուկտներից մեկը։

Ucraft-ը կայքերի պատրաստման հարթակ է, որտեղ հնարավոր է առանց ծրագրավորման և դիզայնի հմտությունների ստեղծել պրոֆեսիոնալ կայքեր մեծ և միջին բիզնեսների համար՝ պորտֆոլիո, բլոգ, օնլայն խանութ: Հարթակը հնարավորություն է տալիս օգտագործել խմբագրման պարզ ու արդյունավետ գործիքներ՝ անկախ ոլորտից։