Այս շաբաթ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը հայտարարություն տարածեց 2023 թ. սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում երրորդ ամենամյա «Հաւք» ԱԹՍ մրցույթի անցկացման մասին։
Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակ թիմեր, սիրողական և ավագ դպրոցական թիմեր ու մասնագիտացած ընկերություններ։ Այս տարի մրցույթին առաջադրվող խնդիրներն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում ու տարբերակում, բեռների առաքում, խոչընդոտների հաղթահարում և հեղուկ նիւթերի սփռում։
Մրցույթի մասնակցության հայտերը հասանելի են ֆեյսբուքյան պաշտոնական էջում նշված հղմամբ և ընդունվում են մարտի 16-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում։
«Բոլոր հետաքրքրված ընկերություններին հրավիրում ենք միանալ միջոցառման համատեղ անցկացմանը Լեռնապատում՝ աջակցելով Հայաստանի ապակենտրոն տեխնոլոգիական զարգացմանը», – նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը։
Մրցույթի կազմակերպիչը Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամն է։