Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Կայացավ ADVANCE ծրագրի առաջին հաշվետու հանդիպումը՝ միավորելով հայաստանյան և օտարերկրյա գիտնականներին
News 24/03/2023 12:20

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հյուրընկալեց ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի տարբեր գիտական ոլորտներ ներկայացնող 40 շահառուների։ Նրանց թվում էին նաև առցանց եղանակով հանդիպմանը միացած գիտնականները ԱՄՆ-ից, Եվրոպայից և Հարավային Ամերիկայից։ 

Հանդիպման ընթացքում FAST-ի թիմը ներկայացրեց հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները։ ADVANCE ծրագրի շրջանակում ձևավորված թիմերը ներկայացրին իրենց կողմից իրականացվող հետազոտական նախագծերի ազդեցությունը Հայաստանում համապատասխան  գիտական ոլորտների զարգացման վրա։ Թիմերը նաև հնարավորություն ունեցան շփվել և քննարկել գիտական արդի թեմաներ։

ADVANCE ծրագրի շրջանակում այս պահին իրականացվում են հետազոտական նախագծեր տեղական գիտական հաստատությունների հետ մի շարք ԳՏՃՄ ուղղություններով՝ այդ թվում արհեստական բանականության և բնական գիտություններին առընթեր ոլորտներում։ Նախագծերը իրականացվում են FAST-ի բազմաթիվ դոնորների աջակցության շնորհիվ այդ թվում Սարգիս և Նունե Սեփեջյանների, Ջո Բառնզի։ Նախագծերից երկուսը իրականացվում են Երևանի պետական համալսարանի համաֆինանսավորմամբ։  

Առաջիկա ամիսների ընթացքում ADVANCE-ի շրջանակում նախատեսվում է նոր հետազոտական թիմերի ձևավորում, ինչպես նաև բաց դասախոսությունների կազմակերպում արտասահամանցի գիտական ղեկավարների այցելությունների շրջանակում։ 

ADVANCE ծրագիրը նպատակ ունի հիմնել ու ֆինանսավորել Հայաստանում ԳՏՃՄ ոլորտում հետազոտություն իրականացնող խմբերի՝ արտասահմանից հրավիրված հեղինակավոր գիտնականների անմիջական ղեկավարությամբ: Ծրագրի մասնակիցները աշխատում են առաջատար հետազոտական թեմաների շուրջ՝ ստանալով մրցունակ կրթաթոշակ, մասնակցելով միջազգային գիտաժողովների և կարողությունների զարգացման վերապատրաստումների, ինչպես նաև այցելելով ժամանակակից սարքավորումներով հագեցած արտասահմանյան առաջատար լաբորատորիաներ: Ծրագիրը գործում է 2020թ․-ից՝ մինչ օրս ֆինանսավորելով ավելի քան երեսուն հետազոտողների և ընդգրկելով օտարերկրյա գիտական ղեկավարների ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից ու Չիլիից։ Հետազոտական նախագծերի տևողությունը 3-4 տարի է՝ դրամաշնորհի տարեկան ֆինանսավորումը կազմելով մինչև $125,000 յուրաքանչյուր նախագծի համար։