Forbes պարբերականը հայ հիմնադիրներ ունեցող SuperAnnotate ընկերությանն ընդգրկել է Ամերիկայի լավագույն 500 ստարտափ գործատուների վարկանիշում։ Ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ։
Շուկայական հետազոտություններ իրականացնող Statista ընկերության հետ համագործակցությամբ Forbes-ը կազմել է Ամերիկայի լավագույն ստարտափ գործատուներ 2023 վարկանիշը՝ գնահատելով ԱՄՆ-ում գործող 2600 ընկերություն, որոնք ունեն առնվազն 50 աշխատող։ Հաշվի են առել երեք չափանիշ՝ գործատուի հեղինակություն, աշխատակիցների գոհունակություն և աճ:
Հիշեցնենք՝ SuperAnnotate-ը հիմնադրվել է 2018-ին՝ երկու եղբայրների կողմից, ովքեր եվրոպական լավագույն համալսարանների ասպիրանտուրաներում ուսումը թողել են ամենաարագ և սմարթ անոտացիոն գործիքը ստեղծելու համար: SuperAnnotate-ի սմարթ սեգմենտացիայի տեխնոլոգիան, որը մշակվել է համահիմնադիր և տեխնոլոգիական գծով տնօրեն Վահան Պետրոսյանի կողմից Շվեդիայի KTH Royal Technology Institute-ի ասպիրանտուրայում սովորելու տարիներին, դարձել է ընկերության կառուցած հարթակի առաջին առանձնահատկությունը: Այսօր SuperAnnotate-ը հանդիսանում է ոլորտի ամենահզոր անոտացիոն պլատֆորմը, որը կամուրջ է ստեղծում աշխատանքի լիարժեք ավտոմատացման և կայծակնային արագ ու խիստ ճշգրիտ մեքենայական ուսուցման գործիքների միջեւ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://superannotate.com/: