Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Forbes. Հայակական SuperAnnotate-ը ԱՄՆ-ի լավագույն ստարտափ գործատուների ցուցակում է
News 24/03/2023 16:17

Forbes պարբերականը հայ հիմնադիրներ ունեցող SuperAnnotate ընկերությանն ընդգրկել է Ամերիկայի լավագույն 500 ստարտափ գործատուների վարկանիշում։ Ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ։

Շուկայական հետազոտություններ իրականացնող Statista ընկերության հետ համագործակցությամբ Forbes-ը կազմել է Ամերիկայի լավագույն ստարտափ գործատուներ 2023 վարկանիշը՝ գնահատելով ԱՄՆ-ում գործող 2600 ընկերություն, որոնք ունեն առնվազն 50 աշխատող։ Հաշվի են առել երեք չափանիշ՝ գործատուի հեղինակություն, աշխատակիցների գոհունակություն և աճ:

Հիշեցնենք՝ SuperAnnotate-ը հիմնադրվել է 2018-ին՝ երկու եղբայրների կողմից, ովքեր եվրոպական լավագույն համալսարանների ասպիրանտուրաներում ուսումը թողել են ամենաարագ և սմարթ անոտացիոն գործիքը ստեղծելու համար: SuperAnnotate-ի սմարթ սեգմենտացիայի տեխնոլոգիան, որը մշակվել է համահիմնադիր և տեխնոլոգիական գծով տնօրեն Վահան Պետրոսյանի կողմից Շվեդիայի KTH Royal Technology Institute-ի ասպիրանտուրայում սովորելու տարիներին, դարձել է ընկերության կառուցած հարթակի առաջին առանձնահատկությունը: Այսօր SuperAnnotate-ը հանդիսանում է ոլորտի ամենահզոր անոտացիոն պլատֆորմը, որը կամուրջ է ստեղծում աշխատանքի լիարժեք ավտոմատացման և կայծակնային արագ ու խիստ ճշգրիտ մեքենայական ուսուցման գործիքների միջեւ: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք https://superannotate.com/: