Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Formula VC-ն ներդում է կատարել 10Web-ում
News 29/03/2023 19:09

Formula VC-ն վենչուրային ֆոնդը 250 հազար դոլարի չափով ներդրում է կատարել 10Web ստարտափում։  Formula VC-ն ընդհանուր առմամբ 2,2 միլիոն դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում, ու սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 13-րդ ստարտափն է։

Ավելի վաղ 10Web-ը հայտարարել էր WordPress-ի համար AI օգնական գործարկելու մասին։ Նոր գործիքի օգնությամբ հնարավոր է WordPress-ում SEO-ի համար բովանդակություն ստեղծել եւ շտկումներ կատարել:

«Մեզ համար կարևոր է աջակցել աճի պոտենցիալ ունեցող թիմերին։ Վստահ ենք, որ 10Web- հաջողությունների մասին դեռ շատ կլսենք»,- նշել է Formula VC-ի համահիմնադիր, գործընկեր Կարեն Վարդանյանը։

10Web-ը հիմնադրվել է 2017 թվականին։ Այն արհեստական բանականության օգնությամբ ավտոմատացնում է վեբ կայքերի ստեղծումը, հոսթինգը եւ արագության օպտիմիզացիայի աշխատանքները։