Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Բիգրաֆի. Պարամետրիկ մոդելավորման նոր ծրագրաշար՝ Բետա թեստավորում
News 03/04/2023 13:23

Բիգրաֆի  ընկերությունը մեկնարկում է իր առաջնային պրոդուկտի՝ BeeGraphy Խմբագրիչի նոր տարբերակի բետա թեստավորման փուլը։

Խմբագրիչը առցանց 3D պարամետրիկ  մոդելավորման ծրագրաշար է, որը թույլ է տալիս ստեղծել 2D և 3D մոդելներ՝ օգտագործելով վիզուալ ծրագրավորման մոտեցումը: Գտնվելով ամպային միջավայրում, այն հնարավորություն է  տալիս մասնագետներին մուտք գործել աշխատանքային միջավայր ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից:  Համագործակցության գործառույթը թույլ է տալիս օպտիմալացնել հեռավար համատեղ աշխատանքի ողջ գործընթացը՝  իրական ժամանակում պարամետրիկ  ֆայլերի փոխանակումը (sharing), բազմակի օգտվողների կողմից խմբագրումները, համատեղ որոշումների ընդունումը և այլն:

Խմբագրիչի գործիքակազմը թույլ է տալիս ստեղծել բարդ հաշվողական մոդելներ, որոնք կարող են օգտագործվել 3D տպագրության, CNC արտադրության (թվային կառավարմամաբ հաստոցներ), ճարտարապետական և արդյունաբերական նախագծման  համար:

Տևական ժամանակ մշակելով և կատարելագործելով ծրագրաշարը՝ Բիգրաֆին այժմ անցնում է թեստավորման բետա փուլին, որի նպատակն է հանրային փորձարկումը և հետադարձ կապը օգտագործողների հետ։

Թեստավորման ընթացքում՝ այս տարվա ապրիլի 1-ից 3D մոդելավորողները, դիզայներները, ինժեներները, CAD ինդուստրիայի այլ մասնագետներ հասանելիություն կստանան Խմբագրիչի  ողջ գործիքակազմին՝ անվճար փորձարկման և օգտագործման համար։

BeeGraphy խմբագրիչն աշխատում է բոլոր օպերացիոն համակարգերում, այդ թվում Windows, Mac, Linux, մոտ ապագայում այն համատեղելի կլինի նաև պլանշետների հետ:

Բիգրաֆի ստարտափը  հիմնադրվել է 2021 թվականին՝ փորձառու ինժեներների, մաթեմատիկների  և դիզայներների թիմի կողմից, որի նպատակն է ստեղծել և կիրառել պարամետրիկ մոդելավորման  նորարարական լուծումներ առցանց։