Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
BANA Angels-ը ներդրում է կատարել ViralMango-ում
News 25/04/2023 17:29

BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը 170 հազար դոլարի չափով ներդրում է կատարել ViralMango ստարտափում` ուղիղ եւ սինդիկատ ներդրումների տարբերակով։ Ավելի վաղ ViralMango-ն հայտարարել էր ներդրումների նախասաղմնային փուլը փակելու մասին:

«Ուրախ ենք աջակցել ViralMango-ին այս կարեւոր փուլում եւ վստահ ենք, որ ստարտափը հաստատուն քայլերով նորանոր հաջողութուններ կգրանցի»,- նշել է BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը:

ViralMango-ն 2022 թվականից սկսած հարթակ է տրամադրել 150+ հաճախորդների՝ հաջողակ ինֆլուենսեր մարքեթինգի իրականացման համար: Հարթակի վերլուծական գործիքն հնարավորություն է տալիս վերլուծել շուրջ 133,6 միլիոն ինֆլուենսերի տվյալները:

«Մենք շնորհակալ ենք BANA հրեշտակներին, որոնք առաջին ներդրողներից են, որ հավատացել են մեզ և մեր առաքելությանը: Նրանց ներդրումները և աջակցությունը մեզ հնարավորություն կտան արագացնել մեր աճը և շարունակել նորարարություններ կատարել մեր ոլորտում: Մենք անհամբեր սպասում ենք միասին աշխատելուն՝ հասնելու ապագայի մեր ընդհանուր տեսլականին»,- նշել է ViralMango-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը:

ViralMango-ն արհեստական բանականության տեխնոլոգիայի օգնությամբ ինֆլուենսերներին կապում է բրենդերի հետ և ստեղծում համագործակցության հնարավորություններ: Հարթակը ամբողջական լուծում է, որը թույլ է տալիս գտնել համապատասխան ինֆլուենսերների, ինչպես նաև ստեղծել, կառավարել եւ վերլուծել ինֆլուենսեր մարքեթինգի արշավներ: