Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
AITC/EIF կենտրոնը անցկացնում է “Cutting Edge Technologies for the Cultural, Creative, and Tourism Business Sectors” ստարտափ մրցույթը
News 28/04/2023 15:35

AITC/EIF կենտրոնը անցկացնում է “Cutting Edge Technologies for the Cultural, Creative, and Tourism Business Sectors” ստարտափ մրցույթը, որը տեղի է ունենալու այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 19։00-ին։

Միջոցառումը “Համագործակցություն Հայաստան-Իտալիա” ծրագրի վերջին փուլն է, որտեղ 21 հայկական նորարարական ստարտափներ ներկայացնելու են իրենց պրոյեկտները հայ-իտալական ժյուրիի ուշադրությանը։ Մրցույթը կազմակերպվում է «Համագործակցություն Հայաստան-Իտալիա» ծրագրի ներքո, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) / Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC) կողմից իտալական Մոնֆալկոնեի քաղաքապետարանի, Polo Tecnologico Alto Adriatico-ի և Ակվիլեյայի քաղաքապետարանի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է L.R. 19/2000 (Regional Law) Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա տարածաշրջանի կողմից։

Միջոցառումը սկսվելու է 15։00, իսկ փակման և պարգևատրման արարողությունը՝ 19։00։ Միջոցառման հիմնական նպատակն է հայ-իտալական համագործակցությունն ու հայկական ստարտափ ոլորտի զարգացումը` իտալական փորձի հիման վրա, միջմշակութային փորձի և գիտելիքի փոխանակումը։