Հոկտեմբեր, 2024
October 2024
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Ամփոփվել է “Cutting Edge Technologies for the Cultural, Creative, and Tourism Business Sectors” ստարտափ մրցույթը
News 04/05/2023 13:59

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում (AITC) ապրիլի 28-ին կայացավ “Cutting  Edge Technologies for the Cultural, Creative and Tourism Business Sectors” ստարտափ մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում 21 հայկական նորարարական ստարտափներ ներկայացրին իրենց գաղափարները հայ-իտալական ժյուրիին։ 

Մինչ հաղթող թիմի անունը հայտարարելը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), AITC-ի և տարբեր գործընկերների կողմից մի շարք խրախուսական մրցանակներ շնորհվեցին ամենահետաքրքիր ու կրեատիվ գաղափարներով հանդես եկած թիմերին: 

Այնուհետև հայտարարվեց հաղթող թիմի անունը՝ Tiny, որի մրցանակն էր ուսուցողական այց դեպի Իտալիա։ 

Նշենք, որ «Tiny»-ն ձևավորվել է 1 տարի առաջ Վանաձորում՝ ընդգրկելով նաև ՁԻՀ-ի կողմից ՎՏԿ-ում անցկացված կրթական ծրագրերի մի քանի մասնակիցների։ Իսկ վերջին կես տարվա ընթացքում «Tiny»-ն մասնակցել է նաև ՁԻՀ-ի կողմից իրականացվող «Ներդրումային պատրաստվածություն՝ կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրին,  որի շնորհիվ բարելավվել է թիմի ներդրումային գրավչությունը։ 

Մրցույթը կազմակերպվել է «Համագործակցություն Հայաստան-Իտալիա» ծրագրի ներքո, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի / Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի կողմից իտալական Մոնֆալկոնեի քաղաքապետարանի, Polo  Tecnologico Alto Adriatico-ի և Ակվիլեյայի քաղաքապետարանի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է L.R. 19/2000 (Regional Law) Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա տարածաշրջանի կողմից։