ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մուտք դեպի շուկա» և «Գաղափարի փուլ» բաղադրիչներով դրամաշնորհային մրցույթների մեկնարկի մասին:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
«Մուտք դեպի շուկա» բաղադրիչ
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ: Նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերությանը տրամադրել մինչև 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ:
Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:
«Գաղափարի փուլ» բաղադրիչ
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 150,000,000 (հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ: Նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերությանը տրամադրել մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ:
Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները ներկայացված են նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով: