Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
BANA Angels-ը ներդրում է կատարել 10Web-ում
News 15/05/2023 15:47

BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը ներդրում է կատարել 10Web ստարտափում` սինդիկատ ներդրումների տարբերակով։

10Web-ն առաջարկում է AI Website Builder պրոդուկտը, որը թույլ է տալիս րոպեների ընթացքում մշակել կամ վերստեղծել ցանկացած կայք՝ արհետսական բանականությամբ, ներառյալ բովանդակության և պատկերների ստեղծումը:

«10Web-ը առաջարկում է մրցունակ թվային լուծում, որի մեջ մեծ ներուժ ենք տեսնում։ Հաշվի առնելով արհեստական բանականության զարգացման աննախադեպ տեմպերը՝ վստահ ենք, որ ստարտափը նոր բարձունքներ կգրավի»,- նշել է BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը: 

«Արհեստական բանականությունը աննախադեպ հնարավորություններ է ընձեռել կայքերի ստեղծման համար: 10Web-ում մենք օգտագործում ենք գեներատիվ AI տեխնոլոգիան 10Web AI Builder-ում և այլ պրոդուկտներում, որպեսզի հեշտացնենք կայքի անխափան ստեղծումը և հետագա կառավարումը:Մենք շատ ուրախ ենք տեսնել BANA Angels-ին մեր ներդրողների շարքում և շնորհակալ ենք 10Web-ի նկատմամբ նրանց վստահության համար:»,- նշել է համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Տիգրան Նազարյան։ 

10Web-ի ավտոմատացված WordPress հարթակը ավտոմատացնում է ավտոմատացնում է վեբ կայքերի ստեղծումը և հոսթինգը՝ թույլ տալով բոլորին ՝ անկախ տեխնոլոգիական գիտելիքներից կառավարել վեբկայքեր։