LIT Academy-ն և BANA Angels-ը բացառիկ միջոցառում կանցկացնեն «Արդարացնելով ներդրողների ակնկալիքները. Ինչպես կառուցել բարձր կատարողականություն ունեցողտեխնոլոգիական թիմեր» թեմայով: Միջոցառումը տեղի կունենա The Factory ինովացիոն կենտրոնում։
Միջոցառումը կներառի երկու հիմնական շնորհանդեսներ և կրակի կողքին զրույցի քննարկում: Թոմաս Մազեջյանը՝ Վիվա-ՄՏՍ-ի Տեղեկատվական համակարգերի վարչության պետ, հրեշտակ ներրդրող և PMI Armenia-ի հիմնադիր և նախկին նախագահ Թոմաս Մազեջյանը հանդես կգա «Ի՞նչ են փնտրում ներդրողները տեխնոլոգիական ստարտափներում ներդրումներ կատարելիս» խորագիրը կրող ելույթով: Ռեմ Դարբինյանը՝ SmartClick-ի հիմնադիր, ViralMango-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, կներկայացնի «Ինչպե՞ս կառուցել բարձր կատարողականություն ունեցող տեխնոլոգիական թիմեր ներդրումների համար» թեմայով:
Հիմնական ելույթներին կհաջորդի «Ինչպե՞ս տեխնոլոգիական առաջնորդները կարող են ստեղծել կամ կոտրել ստարտափի ներդրումային ներուժը» թեմայով քննարկում:
Քննարկումը կվարի Formula VC-ի գլխավոր գործընկեր, BANA Angels-ի խորհրդատու Կարեն Վարդանյանը: Քննարկմանը կմասնակցեն Թոմաս Մազեջյան (Վիվա-ՄՏՍ-ի Տեղեկատվական համակարգերի վարչության պետ, հրեշտակ ներրդրող և PMI Armenia-ի հիմնադիր և նախկին նախագահ ), Նարեկ Վարդանյան (Prelaunch and The Crowdfunding Formula-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն), Վլադ Խոեցյանը (CTO և Wirestock-ի համահիմնադիր) , Անի Ասատրյանը (Ani’s Travel-ի հիմնադիր և գործադիր տնօրեն).
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել միջոցառմանը, պետք է գրանցվեն այստեղ։