Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
AITC / EIF-ը մեկնարկում է Ամառային դպրոց՝ 3 ուղղություններով
News 23/05/2023 13:52

AITC / EIF-ը հայտարարում է հերթական Ամառային Դպրոցի ծրագիրը 3  ուղղություններով։ Մշակվել է հատուկ “ITeens Summer School”  ծրագիրը՝ նախատեսված հետաքրքրասեր դպրոցականների համար, հատկապես  նրանց, ովքեր սիրում են համակարգիչներ ու նորագույն տեխնոլոգիաներ: 

“Coding for Kids” Ամառային Դպրոց (8-11 տարեկանների համար) Ծրագրի ընթացքում աշակերտները անհատական կամ զույգերով  կուսումնասիրեն «Scratch» միջավայրի հնարավորությունները, կստեղծեն  իրենց սեփական նախագծերը՝ համակարգչային խաղեր և անիմացիաներ:  Որպես վերջնարդյունք կներկայացնեն իրենց սեփական նախագծերը: Այլ մանրամասներ՝ https://bit.ly/3M0OX89 

“Web for Teens” Ամառային Դպրոց (12-16 տարեկանների համար) Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր  մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական վեբկայք գաղափարի  մշակման վրա։ Ուսուցման ընթացքում աշխատանքներ կտարվեն գաղափարի  զարգացման, կայքի բովանդակության, կառուցվածքի և դիզայնի վրա, ինչպես  նաև կներկայացավի բազային մարքեթինգը: Վերջին և առանցքային քայլը  կլինի HTML և CSS գործիքների միջոցով մրցունակ վեբկայքի կոդավորումը և  կառուցումը: 

Այլ մանրամասներ՝ https://bit.ly/3nAW39K 

“Design for Teens” Ամառային Դպրոց (12-16 տարեկանների համար) Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր  մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական գաղափարների  մշակման վրա: Ծրագրի ընթացքում բացի բուն ծրագրավորման դասերից  թիմային աշխատանքը խթանելու նպատակով կկազմակերպվեն ժամանցային  ծրագրեր` ոլորտային սեմինարների և խաղերի տեսքով: 

Այլ մանրամասներ՝ https://bit.ly/42uqIEr 

Այս ընթացքում բոլոր մասնակիցներին կտրվեն անհրաժեշտ տեղեկատվություն և  ուղղություն մերօրյա շուկայի պահանջներին համապատասխան վեբկայք մշակելու  համար, ինչպես նաև կկազմակերպվեն թիմային աշխատանքներ: Մասնակիցները նաև հնարավորություն կունենան հանդիպել ՀՀ-ի առաջատար IT ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց մասնագիտական  փորձին և ստանալ իրենց բոլոր հուզող հարցերի պատասխանները: Բացի դիզայնի և  ծրագրավորման դասերից, երեխաները կսովորեն նաև մի շարք soft skill-եր՝  ներկայացուցչական հմտություններ, թիմային աշխատանք և այլն։ 

Գրանցվել կարող եք հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3HQtvQT ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 /93 /99 556810, +374 41 55 68 16 կամ այցելել կենտրոն` Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Ռադիոֆիզիկայի  ֆակուլտետի 1-ին հարկ: