Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Արդարացնելով ներդրողների ակնկալիքները. LIT Academy-ի և BANA Angels-ի համատեղ միջոցառումը
News 26/05/2023 18:59

Մայիսի 25-in, The Factory ինովացիոն կնետրոնում LIT Academy-ն և BANA Angels-ը բացառիկ միջոցառում կանցկացնեն «Արդարացնելով ներդրողների ակնկալիքները. Ինչպես կառուցել բարձր կատարողականություն ունեցողտեխնոլոգիական թիմեր» թեմայով:

Թոմաս Մազեջյանը՝ Վիվա-ՄՏՍ-ի Տեղեկատվական համակարգերի վարչության պետ, հրեշտակ ներրդրող և PMI Armenia-ի հիմնադիր և նախկին նախագահ, հանդես եկավ «Ի՞նչ են փնտրում ներդրողները տեխնոլոգիական ստարտափներում ներդրումներ կատարելիս» խորագիրը կրող ելույթով, պատմելով ներդրող դառնալու սեփական փորձի մասին։

Ռեմ Դարբինյանը՝ SmartClick-ի հիմնադիր, ViralMango-ի հիմնադիր և գործադիր տնօրեն, ներկայացրեց «Ինչպե՞ս կառուցել բարձր կատարողականություն ունեցող տեխնոլոգիական թիմեր ներդրումների համար» թեմայով, ընդգծելով այն կարևոր գործոնները, որոնք որոշում են ստարտափի հաջողությունը:

Հիմնական ելույթներին հաջորդեց «Ինչպե՞ս տեխնոլոգիական առաջնորդները կարող են ստեղծել կամ կոտրել ստարտափի ներդրումային ներուժը» թեմայով քննարկում:

Քննարկումը վարեց Formula VC-ի գլխավոր գործընկեր, BANA Angels-ի խորհրդատու Կարեն Վարդանյանը: Քննարկմանը մասնակցեցին Թոմաս Մազեջյան (Վիվա-ՄՏՍ-ի Տեղեկատվական համակարգերի վարչության պետ, հրեշտակ ներրդրող և PMI Armenia-ի հիմնադիր և նախկին նախագահ ), Նարեկ Վարդանյան (Prelaunch and The Crowdfunding Formula-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն), Վլադ Խոեցյանը (CTO և Wirestock-ի համահիմնադիր) , Ռեմ Դարբինյանը (SmartClick-ի հիմնադիր, ViralMango-ի հիմնադիր և գործադիր տնօրեն):