Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
AITC/EIF կենտրոնը մեկնարկում է մեկամսյա «IT Ամառային դպրոց 2023»-ը
News 01/06/2023 14:17

AITC/EIF կենտրոնը մեկնարկում է մեկամսյա «IT Ամառային դպրոց 2023»-ը՝ ծրագրավորման և դիզայնի 3 ուղղություններով նախատեսված 8-16 տարեկան երեխաների համար։

«IT Ամառային դպրոց 2023» ծրագրի դասընթացներն են՝

  • “Coding for Kids” Ամառային Դպրոց (8-11 տարեկանների համար)՝ https://bit.ly/3M0OX89
  • “Web for Teens” Ամառային Դպրոց (12-16 տարեկանների համար)՝ https://bit.ly/3nAW39K
  • “Graphic design for Teens” Ամառային Դպրոց (12-16 տարեկանների համար)՝ https://bit.ly/42uqIEr

Ծրագրի նպատակն է կարճ ժամանակահատվածում երեխաներին տրամադրել հիմնական և բազային գիտելիքները դասընթացների վերաբերյալ, ինչպես նաև կողմոնորոշել ու ուղղորդել մասնակիցներին IT և դիզայնի ոլորտներում՝ մասնագիտության ընտրության հարցում և ընդլայնել տրամաբանությունն ու ստեղծագործական միտքը։

Երեխաները, բացի իրենց ընտրած դասընթացից, կզարգացնեն ալգորիթմական և տրամաբանական մտածելակերպ, կսովորեն մի շարք soft skill-եր՝ ներկայացուցչական հմտություններ, թիմային աշխատանք։ Կունենան բացառիկ հնարավորություն ծանոթանալու և շփվելու բիզնեսի և մարքեթինգի ոլորտների առաջատար մասնագետների հետ։ Կանցկացնեն համեղ ընդմիջումներ, հնարավորություն կունենան այցելելու ՏՏ ընկերություն, իսկ վերջում՝ կներկայացնեն իրենց ստացած գիտելիքների շնորհիվ մշակված սեփական նախագծերն ու կստանան սերտիֆիկատներ:

Ամառային դպրոցն արդեն 10 տարեկան է և այս տարիներին  կրթել է 1350 երեխա։ Կենտրոնը գտնվում է Ալեք Մանուկյան 1 հասցեում, ԵՊՀ-ի Ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շենքի 1-ին հարկում։