Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
TalkAround․ Գեներատիվ AI-ը գործնականում. մարտահրավերներ և հնարավորություններ
News 02/06/2023 15:02

Հունիսի 1-ի BANA Angels-ի նախաձեռնությամբ The Factory ինովացիոն հաբում տեղի ունեցավ հերթական #TalkAround միջոցառումը, որը կրում էր “Generative AI in Practice: Challenges and Opportunities” խորագիրը։

Քննարկման նպատակն էր բացահայտել գեներատիվ արհեստական բանականության ներուժը և հասկանալ, ինչ երկարաժամկետ եւ կարճաժամկետ հետեւանքներ կունենա դրա կիրառությունը:

Պանելային քննարկման խոսնակներն էին Արտավազդ Մեհրաբյանը (Picsart-ի համահիմնադիր եւ տնօրեն), Տիգրան Նազարյանը (10Web-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն) եւ Տիգրան Սարգսյանը (Krisp-ի ինժեներական բաժնի ավագ տնօրեն)։

Պանելիստները խոսեցին ChatGPT-ի հեռանկարների, գեներատիվ AI-ի կիրառությամբ պրոդուկտների առանձնահատկությունների, ինչպես նաեւ արհեստական բանականության զարգացումը ճիշտ հունով տանելու մասին:

Սա BANA Angels-ի թվով 7-րդ #TalkAround ձևաչափով քննարկումն էր։ #TalkAround-ի նպատակն է վերհանել և քննարկել տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի արդի խնդիրներն ու մարտահրավերները։