Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Մեկնարկում է անվճար դասընթացների երեք ծրագիր
News 05/06/2023 13:37

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation  (EIF) և Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը (AITC / Armenian-Indian  Center for Excellence in ICT)՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ, «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո, հայտարարում են անվճար դասընթացների շարք հետևյալ հիմնական թեմաների շուրջ՝ գերհամակարգիչներ, բարձր արտադրողականությամբ հաշվարկներ (HPC), ամպային տեխնոլոգիաներ,  մեծ տվյալներ։

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի  հիմնական նպատակը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների, ամպային տեխնոլոգիաների, մեծ և լայնամասշտաբ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաև որակավորված մասնագետներ պատրաստելու համար հմտությունների զարգացումը խթանելու միջոցով: 

Ծրագրի շրջանակում առաջիկայում կմեկնարկեն անվճար դասընթացներ:

Cybersecurity

Գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 12 

Գրանցման հայտաձևը՝ https://forms.gle/ktijj1Ey3EgQspKW8 

Data Analysis and Plotting in Python with Pandas

Գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 15 

Գրանցման հայտաձևը՝ https://forms.gle/kvbkdqow9aeg7sDq9 

Scientific computing with Python

Գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 15 

Գրանցման հայտաձևը՝ https://forms.gle/jnRS9BLv4gnCta3PA 

Հարցերի դեպքում՝ 

+37493556810 

+37499556810 

+37410556810 

+37441556816