News

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո մեկնարկում են անվճար դասընթացներ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF) և Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT)՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ, «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո մեկնարկում են անվճար դասընթացների շարք հետևյալ հիմնական թեմաների շուրջ՝
գերհամակարգիչներ, բարձր արտադրողականությամբ հաշվարկներ (HPC), ամպային տեխնոլոգիաներ, մեծ տվյալներ։

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի հիմնական նպատակը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների, ամպային տեխնոլոգիաների, մեծ և լայնամասշտաբ տվյալների վերլուծության և արհեստական բանականության
ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաև որակավորված մասնագետներ պատրաստելու համար հմտությունների զարգացումը խթանելու միջոցով:

Ծրագրի շրջանակում հունիսի 27-ին կմեկնարկի “Scientific Computing with Julia language” անվճար դասընթացը։

Գրանցման հայտաձևը՝ http://bit.ly/3oKQRRh ։

Հարցերի դեպքում՝ +37493556810, +37499556810, +37410556810, +37441556816:

Share