Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
BANA Day. բացահայտելով հրեշտակային ներդրումների ներուժը և հնարավորությունները
News 12/06/2023 16:16

Հունիսի 9-ին, իր 6-րդ տարեդարձի առթիվ, BANA Angels-ը  անցկացրեց BANA Day խորագիրը կրող հատուկ միջոցառում, որի նպատակն էր բացահայտել հրեշտակային ներդրումների ներուժն ու հնարավորությունները։ 

Միջոցառման սկզբում BANA Angels-ի տնօրեն Սոնա Վեզիրյանը հանդես եկավ ներածական ելույթով՝ ներկայացնելով հրեշտակային ներդրումների առանձնահատկությունները, ընդգծելով դրանց կարևորությունը նորարարության խթանման և խոստումնալից ստարտափներին աջակցելու գործում:

Ս․ Վեզիրյանի ելույթին հաջորդեց  Վիվա-ՄՏՍ-ի Տեղեկատվական համակարգերի վարչության պետ, հրեշտակ ներրդրող և PMI Armenia-ի հիմնադիր և նախկին նախագահ Թոմաս Մազեջյանի ելույթը: Որպես փորձառու ներդրող՝ պարոն Մազեջյանը խոսեց հրեշտակ ներդրող դառնալու իր ճանապարհի մասին և արժեքավոր խորհուրդներ տվեց ապագա հրեշտակ ներդրողներին։ 

Այնուհետև The Syndicate by BANA-ի համահիմնադիր և ղեկավար, CP3 Ventures-ի հիմնադիր Ակսել Պիրանը  և Navigator Consulting Group-ի գործադիր տնօրեն, ներդրումային խորհրդատու և հրեշտակ ներդրող Ֆիլիպ Ամերմանը կիսվեցին իրենց փորձով fireside chat ձեւաչափով քննարկման ընթացքում, որը նվիրված էր ներդրումային ոլորտի և տեխնոլոգիական էկոհամակարգի մարտահրավերներին: Բանախոսներն շոշափեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են շուկայի միտումները, զարգացող տեխնոլոգիաները, ներդրումային ռազմավարությունները և տեխնոլոգիական էկոհամակարգում ամուր կապեր կառուցելու կարևորությունը: Քննարկումը վարում էր Սոնա Վեզիրյանը։

Միջոցառման վերջին մասում երեք ստարտափներ (AllClean, ReEducate և Stylebit) իրենց գաղափարները ներկայացրեցին հյուրերին և ներդրողներին: