Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Հարկային արտոնություն ՏՏ ոլորտին. եկամտային հարկը՝ 5%
News 12/06/2023 16:23

Հանրային քննարկման e-draft.am հարթակում քննարկման է դրվել ՏՏ ոլորտի աջակցության նախագիծ։ Առաջարկվում է նախորդ հարկային տարում 80% և ավել համախառն եկամուտը ՀՀ-ից դուրս գոյացրած ՏՏ ընկերությունների համար սահմանել եկամտային հարկի 5% շեմ։

Հայաստանի Հանրապետությունում այժմ գործում է եկամտային հարկի 20% շեմ, սակայն բազմաթիվ ՏՏ ընկերություններ օգտվում են 10% եկամտահարկ վճարելու արտոնությունից։

2022թ. ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքի շուրջ 20% անկումը մեծ հարված հասցրեց ՏՏ ոլորտին։ Կառավարության կողմից 10 մլրդ դրամի աջակցություն տրամադրվեց ՏՏ ընկերություններին, սակայն փոխարժեքային ճնշումները շարունակվում են, ինչն էլ մեծ լարվածության տակ է պահում ոլորտը։

Արտոնությունից կարող են օգտվել ՏՏ հետևյալ ենթաոլորտները՝ «Համակարգչային ծրագրերի հրատարակություն», «Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում», «Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ»։

5% եկամտային հարկ վճարելու արտոնություն տալու մասին նախագծի հանրային քննարկման փուլն ավարտվել է։ Այժմ նախագիծը պետք է քննարկվի կառավարությունում և ԱԺ-ում։

Հիշեցնենք, որ «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչը թույլ է տալիս հաշվարկել եկամտային հարկը նաև ՏՏ ոլորտի արտոնությունից օգտվողների համար։