Հայաստանում իր գործունեությունն է սկսել առցանց առևտրի ոլորտում մասնագիտացող նոր՝ alladin.am հարթակը, որն առաջարկում է որակյալ հագուստի, կոսմետիկայի, խաղալիքների, աքսեսուարների ու խոհանոցային պարագաների լայն ընտրություն այդ թվում միջազգային հայտնի բրենդներից՝ մրցունակ գներով։ Առաջիկայում հարթակում ներկայացված ապրանքատեսականին կընդլայնվի՝ ներառելով նաև պայուսակներ, զարդեր և այլն:
«Գրանցված լինելով Հայաստանում՝ ընկերությունը նպատակ ունի ոչ միայն ընդլայնելու արտասահմանից մրցունակ գներով որակյալ արտադրանք ձեռք բերելու հնարավորությունը հայ գնորդների համար, այլև հայ արտադրողներին տրամադրելու արտադրանքի իրացման նոր հնարավորություններ։ Առաջիկա ամիսներին հայ արտադրողները հնարավորություն կստանան գրանցվել alladin.am հարթակում և վաճառել իրենց արտադրանքը ինչպես Հայաստանի ողջ տարածքում, այնպես էլ նաև Ռուսաստանի Դաշնությունում»,-ասում է ընկերության տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը և հավելում, որ երկարաժամկետ ծրագրերում նաև հայկական արտադրանքի իրացումն է ԵԱՏՄ ողջ տարածքում։
Alladin.am-ը օգտագործման տեսանկյունից պարզ է և հարմարավետ է, ունի մուտքագրված ֆիլտրների համաձայն որոնման ու դասակարգման հնարավորություն, վճարման տարբեր ձևերի կիրառման և ապրանքի հետվերադաձի հնարավորություն։
«Գնված ապրանքը հաճախորդը ստանում է 2-5 օրվա ընթացքում. ծանրաբեռնվածության դեպքում առաքման ժամկետի առավելագույն տևողությունը 12 օրն է։ Մաքսազերծման վճար նախատեսված չէ։»,- ասում է նա և հավելում, որ գործարկմանը զուգահեռ alladin.am-ում զարգացման և ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման աշխատանքներ են տարվում, որոնց արդյունքից գոհ կմնան անգամ ամենախստապահանջ հաճախորդները։
Ի դեպ, գնումներ կարելի է կատարել ոչ միայն կայքում, այլև ներբեռնելով alladin. am հավելվածը iOS և play market հավելվածներից։