Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայկական 10-ը տեխնոլոգիական ստարտափներ մասնակցում են «VivaTech-2023»-ին
News 15/06/2023 17:45

Հունիսի 14-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ «VivaTech-2023» 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը:

Հայկական տեխնոլոգիական ընկերությունները ցուցադրելու են ոլորտի ներուժն ու  նվաճումներն առողջապահական, կրթական, ձայնային տեխնոլոգիաների, երաժշտական վիզուալիզացիայի, ճարտարագիտության, ծրագրային և սարքային ապահովման, առցանց գնումների և վճարումների, էլեկտրոնիկայի, արհեստական բանականության և այլ ոլորտներում` «Հայաստան» միասնական տաղավարի ներքո: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են «ՎիԱռԴրոբ», «Ադեվից», «ԴուՎորք Թեք», «ԷյԹի», «Դուդուկ», «ՖԲՖ», «Բլիինք», «ԵԻԱ ինժեներինգ», «Թեքստ Էնդ Փեյ Մի» ընկերությունները և ԱՏՁՄ-ն «Արմաթ» ծրագրով: 

Միջոցառումը նաև լավ հնարավորություն է ընձեռում այլ երկրների մասնակիցների գործունեությանն ու արտադրանքին ծանոթանալու և նրանց հետ փոխգործակցության նախադրյալներ ստեղծելու համար: Հունիսի 15-ին նախատեսվում է հայկական տաղավարում անցկացնել հանդիպում–ֆորում հայկական սփյուռքի տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր այս օրերին Ֆրանսիայում են և որպես այցելու մասնակցում են ցուցահանդեսին: 

Հունիսի 16-ին հայկական միասնական տաղավարում կանցկացվի համաժողով ինչպես հայկական և միջազգային մասնակից ընկերությունների, այնպես էլ հայկական սփյուռքի տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 «VivaTech-2023» միջազգային ցուցահանդեսը կտևի հունիսի 14-17-ը:

2022 թ. հունիսի 15-18-ը Փարիզում տեղի ունեցած «VivaTech-2022» միջազգային ցուցահանդեսի ընթացքում հայկական ընկերությունները ձեռք էին բերել մի շարք հեռանկարային պայմանավորվածություններ, կնքել էին 6 պայմանագիր և գրանցել էին մատուցվող ծառայությունների վաճառքի աճ: Ունենալով կրկնակի ներկայացվածություն՝ հայկական տաղավարն իր թվային հարթակում ևս ունեցել էր հաջողություններ: Մասնավորապես՝ հայկական մասնակից ընկերություններից մեկը  գրավել էր 1-ին տեղը «Ստարտափ» անվանակարգում, «ARMENIA» թվային տաղավարը 3-րդ տեղն էր գրավել «Public Sector» լավագույն հնգյակում և 9-րդը՝ «Corporate SMP և Public Sector»-ի լավագույն 15 ստարտափերի ցանկում, իսկ ՀՀ ԲՏԱ նախարարության «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագիրը «VivaTech-2022»-ի թվային հարթակում ճանաչվել էր լավագույն 5-րդ նախաձեռնությունը: