Հուլիսի 4-ին The Factory ինովացիոն կնետրոնում տեղի կունենա VC Journalism Bootcamp կրթական նախաձեռնության Դեմո օրը։
Դեռևս մարտին Formula VC վենչուրային ֆոնդը՝ EVN Report-ի հետ համատեղ, նախաձեռնել էր VC Journalism Bootcamp բացառիկ կրթական նախաձեռնությունը, որի նպատակն է տեխնոլոգիական ոլորտը լուսաբանող լրագրողներին տրամադրել գիտելիքներ վենչուրային ներդրումների մասին և ստեղծել կամուրջ վենչուրային ֆոնդերի և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև:
Հինգ օրվա ընթացքում լրագրողները մասնակցեցին թեմատիկ քննարկումներին և դասընթացներին, ծանոթացան հայկական VC էկոհամակարգի ներկայացուցիչներին եւ ձեռք բերեցին ավելի ամբողջական պատկերացումներ ոլորտի վերաբերյալ:
Դեմո օրվա ընթացում բութքեմփի մասնակիցները կներկայացնեն իրենց կատարած աշխատանքը և կմրցեն «Լավագույն հետազոտություն» կոչման համար։ Հաղթողը կստանա հատուկ մրցանակ Formula VC-ից՝ 200.000 դրամ։
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։