News

Հուլիսի 4-ին կկայանա VC Journalism Bootcamp-ի Դեմո օրը

Հուլիսի 4-ին The Factory ինովացիոն կնետրոնում տեղի կունենա VC Journalism Bootcamp կրթական նախաձեռնության Դեմո օրը։

Դեռևս մարտին Formula VC վենչուրային ֆոնդը՝ EVN Report-ի հետ համատեղ, նախաձեռնել էր VC Journalism Bootcamp բացառիկ կրթական նախաձեռնությունը, որի նպատակն է տեխնոլոգիական ոլորտը լուսաբանող լրագրողներին տրամադրել գիտելիքներ  վենչուրային ներդրումների մասին և ստեղծել կամուրջ վենչուրային ֆոնդերի և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև:

Հինգ օրվա ընթացքում լրագրողները մասնակցեցին թեմատիկ քննարկումներին և դասընթացներին,  ծանոթացան հայկական VC էկոհամակարգի ներկայացուցիչներին եւ ձեռք բերեցին ավելի ամբողջական պատկերացումներ ոլորտի վերաբերյալ:

Դեմո օրվա ընթացում բութքեմփի մասնակիցները կներկայացնեն իրենց կատարած աշխատանքը և կմրցեն «Լավագույն հետազոտություն» կոչման համար։ Հաղթողը կստանա հատուկ մրցանակ Formula VC-ից՝ 200.000 դրամ։

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ 

Share