Մայիս, 2024
May 2024
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դրամահավաք Բյուրականում ստեղծվող ռազմամարզական ճամբարի համար
News 22/06/2023 14:00

Բյուրականի մի խումբ երիտասարդներ որոշել են ստեղծել ռազմամարզական ճամբար։ Նախաձեռնող խումբը Բյուրականի Երիտասարդական Կենտրոնն է` ԲԵԿ-ը, որի նպատակը ոչ միայն Բյուրականի  տուրիստական գրավչություն ներկայացնելն է, այլև երկրի անվտանգային խնդիրների լուծելը։

Գաղափարի իրագործմանը իր աջակցությունն է հայտնել Zipwine Byurakan-ը, իսկ ՈՄԱ-ն և Ռազմարշավ ակումբները ներգրավված կլինեն ճամբարի իրականացման ամբողջ գործընթացում, որը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 24-29-ը։

Կայացվելիք ռազմամարզական ճամբարը նպատակ ունի երիտասարդներին փոխանցել․

  • զենքին տիրապետելու հմտություններ (քանդել և հավաքել, խնամք, նշանառություն, կրակային դասեր),
  • զարգացնել անհրաժեշտ գիտելիքներ առաջին բուժօգնության վերաբերյալ(վիրակապում, տուժածի վիճակի ճիշտ գնահատում, արհեստական շնչառություն և այլն)
  • գաղափար կազմել ալպինիզմի մասին, սովորել անվտանգության կանոնները, հաղթահարել վախերը և պետք եղած ժամանակ օգտագործել գործնականում:

Ap.am հարթակում սկսվել է դրամահավաք, որպեսի հավաքվի  ճամբարի իրագործման համար անհրաժեշտ գումարը։  Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 4,362,000 դրամ։

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր բիզնես, պետք է մտածի նաև հավելյալ արժեք ստեղծելու մասին։ Օգնելով նմանատիպ նախաձեռնություններին մենք նախևառաջ օգնում ենք ինքներս մեզ»,- նշեց Zipwine Byurakan-ի տնօրեն Ժիրայր Մուշեղյանը։

Ճամբարի ստեղծման նպատակն ի սկզբանե եղել է ռազմահայրենասիրական դաստիարակությունը՝ անկախ սեռից ու տարիքից։  Ռազմամարզական ճամբարի ընթացքում երիտասարդները մնալու են վրաններում, սովորելու են գոյատևել վայրի պայմաններում  և անհրաժեշտ իրավիճակներում օգտագործել իրենք ստացած գիտելիքները։ Նրանք ուսումնասիրելու և գործնականում կիրառելու են` առաջին բուժօգնություն, կրակային պատրաստություն, մարտավարություն, ալպինիզմ։